Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.05.2017

       Ամենաբարի ցանկություններով և ջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ընտանիքի օրվա կապակցությամբ:
    Այս խորհրդանշական տոնի շրջանակներում անհրաժեշտ է հերթական անգամ ընդգծել ընտանիքի բացառիկ դերակատարումը յուրաքանչյուր մարդու կայացման գործում և ամենայն հարգանքի խոսքեր հղել ինքնատիպ նկարագիր ունեցող հայ ընտանիքներին:
    Վստահաբար պետք է փաստենք, որ ընտանեկան միջավայրից են սկիզբ առնում անհատի դաստիարակության հիմքերն ու այդ հիմքերի ամրությամբ է մեծապես պայմանավորված ամուր և առողջ հասարակության ձևավորումը:
    Ցանկանանք, որ բոլոր ժամանակներում իրեն հատուկ դրական բնորոշումներն ունեցող հայ ընտանիքների առօրյան այսուհետ ևս նշանավորվի հաջողություններով և ձեռքբերումներով:
    Թո՛ղ որ, բոլոր ընտանիքները լինեն առողջ ու երջանիկ և նպաստեն մեր հայրենիքի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

       Հարգանքով

                                                 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ               Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22