Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>> ԵՎ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>> ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

19.05.2017

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կազմակերպվել է <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլը:
  Հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանի բացման խոսքով մեկնարկած նիստը շարունակվել է կլոր սեղան-հանդիպումով, որի շրջանակներում հանձնաժողովի անդամները ներկայացրել են մրցույթների մասնակիցների մոտ կազմակերպված բաց դասերի, դասալսումների, ինչպես նաև ամփոփման օրը Հրազդանի N 11 հիմնական դպրոցում իրականացված վարպետաց դասերի արդյունքները:
  Այնուհետև, ըստ սահմանված կարգի, տեղի են ունեցել քննարկումներ, որի ընթացքում մրցույթի մասնակիցներն արտահայտել են իրենց դիրքորոշումներն ու տեսակետները դասավանդման հիմնախնդիրներին և հանրակրթության ոլորտի վերաբերյալ:
  Հանձնաժողովի կողմից կազմակերպված փակ քվեարկության արդյունքում՝ <<Տարվա լավագույն տնօրեն>> մրցույթում հաղթող է ճանաչվել Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը, <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթում՝ Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Գայանե Կոստանդյանը, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթում՝ Չարենցավանի <<Հրաշք >> մանկապարտեզի դաստիարակ Հասմիկ Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22