Նորություններ
Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.06.2017
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող Ձեր առաքելությունը մշտապես ընթանա հաջողություններով: Տոնական շնորհավորանքներին զուգահեռ անհրաժեշտ է դարձյալ ընդգծել բուժաշխատողների կողմից իրականացվող գործառույթների բոլոր նշանակալի դրսևորումները, որոնք բացառապես միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը և արժանի են ամենայն հարգանքի: Բուժաշխատողի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ/տեսանյութ/ 20.06.2017
ՀՀ Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և Գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը նախ այցելել են Հրազդան քաղաքում նոր հիմնվող <<Գրին ֆարմեր>> լոլիկի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ընկերության պատասխանատուների հետ քննարկել են ջերմատան գործունեության մեկնարկի հետ կապված հարցեր: Այնուհետև Գյուղատնտեսության նախարարն...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԵՎ ՀՐԱԶԴԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 15.06.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզի Աբովյանի և Հրազդանի տարածաշրջաններում կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություններ: Մարզի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրված ավելի քան 30 բնակիչների կողմից բարձրաձցվել են բժշկական սպասարկման, սոցիալական ու զբաղվածության խնդիրներին վերաբերող տարաբնույթ հարցեր: Բնակիչների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ ընդունելության ընթացքում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշակի հարցեր առավել...

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԲԱԶԵ-ԿՈՏԱՅՔ 2017>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ /տեսանյութ/ 15.06.2017
Կոտայքի մարզի Հանքավան համայնքում կազմակերպվել է <<Բազե–Կոտայք 2017>> մարզային երիտասարդական հավաքը, որն այս տարի նվիրվել է <<Բազե>> համահայկական երիտասարդական հավաքի 15-ամյա հոբելյանին: Մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Բացման հանդիսությանը մասնակցել են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի մի...

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ 12.06.2017
ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների մարզային փառատոնի ամփոփիչ գալահամերգը և մրցանակաբաշխությունը: Փառատոնի մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, ինչպես նաև լավագույն արդյունքներ ունեցող սաներին հանձնել...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.06.2017
ՀՀ Կոտայքի մարզում մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 184 ծնունդ, որից 73-ը Հրազդանի,71-ը Աբովյանի,21-ը Չարենցավանի, 18-ը Նաիրիի և 1-ը Գառնիի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 101 տղա և 83 աղջիկ երեխաներ:


