Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ/տեսանյութ/

20.06.2017



        ՀՀ Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և Գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը նախ այցելել են Հրազդան քաղաքում նոր հիմնվող <<Գրին ֆարմեր>> լոլիկի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ընկերության պատասխանատուների հետ քննարկել են ջերմատան գործունեության մեկնարկի հետ կապված հարցեր:
    Այնուհետև Գյուղատնտեսության նախարարն ու Կոտայքի մարզպետը եղել են Հրազդան քաղաքում պահածոների արտադրությամբ զբաղվող <<Վիլ Ֆուդ>> ընկերություն, շրջայց կատարել հաստատության տարածքում: <<Վիլ Ֆուդ>> ընկերության պատասխանատուների կողմից ներկայացվել են գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև արտադրական ծավալների ընդլայնմանը միտված ծրագրային մոտեցումները:
    Աշխատանքային այցելության վերջին կանգառը եղել է Նոր Գեղի համայնքում նոր հիմնվող <<Քեյ Էմ Ջի>> ելակի ջերմոցային տնտեսությունը, որտեղ ևս անդրադարձ է կատարվել ընկերության գործունեության նախապատրաստական աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27