Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԲԱԶԵ-ԿՈՏԱՅՔ 2017>> ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ /տեսանյութ/

15.06.2017



        Կոտայքի մարզի Հանքավան համայնքում կազմակերպվել է <<Բազե–Կոտայք 2017>> մարզային երիտասարդական հավաքը, որն այս տարի նվիրվել է <<Բազե>> համահայկական երիտասարդական հավաքի 15-ամյա հոբելյանին:
    Մարզային երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Բացման հանդիսությանը մասնակցել են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի մի շարք համայնքների ղեկավարներ:
    Կոտայքի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված հավաքին մասնակցել են մարզի քաղաքային և գյուղական համայնքների 24 երիտասարդական ջոկատներ:
    <<Բազե Կոտայք>> մարզային երիտասարդական հավաքը նպատակ ունի ապահովել մարզի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների շփումն ու մերձեցումը, ինչպես նաև հավաքի շրջանակներում ստեղծել հատուկ բարեկամական մթնոլորտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 10:29:23