Նորություններ
Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ 12.06.2017
ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների մարզային փառատոնի ամփոփիչ գալահամերգը և մրցանակաբաշխությունը: Փառատոնի մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, ինչպես նաև լավագույն արդյունքներ ունեցող սաներին հանձնել...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.06.2017
ՀՀ Կոտայքի մարզում մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 184 ծնունդ, որից 73-ը Հրազդանի,71-ը Աբովյանի,21-ը Չարենցավանի, 18-ը Նաիրիի և 1-ը Գառնիի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 101 տղա և 83 աղջիկ երեխաներ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2017
Սիրելի՛ երեխաներ Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Ձեր ժպտադեմ հայացքներից երբեք չպակասեն մանկական անհոգությունն ու շրջապատված լինեք միմիայն դրական զգացողություններով: Թո՛ղ որ, մշտապես իրականություն դառնան Ձեր ամենաբարի նպատակներն ու երազանքները և Ձեր մանկությունն ընթանա խաղաղության ու բարության...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2017
Հարգարժա՛ն հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ի նշանակալի խորհուրդը յուրօրինակ կերպով հավաստում է, որ ազատությունն ու անկախությունը հայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում եղել են բացառիկ արժեքներ և զարդարել մեր պատմության փառապանծ էջերը: Հայոց պետության բարձրարժեք գաղափարը խորհրդանշող այս օրվա առիթով պետք է կրկին վերագնահատենք պատմական բոլոր ձեռքբերումներն ու ցանկանանք,...

<<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 27.05.2017
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Կոտայքի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ: Մարզում շաբաթօրյակի աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համապատասխան որոշմամբ ձևավորվել է մարզային հանձնաժողով՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց, մարզի համայնքների, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների ներգրավմամբ: Մարզի ղեկավարի կողմից մարզային...

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ/տեսանյութ/ 27.05.2017
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դ.Լոքյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել են Նոր Հաճն, Բյուրեղավան և Աբովյան համայնքներ, տեղում ծանոթացել իրականացվող շաբաթօրյակի կազմակերպական աշխատանքների ընթացքին: Նոր Հաճն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանը ներկայացրել է օրվա ընթացքում համայնքում կատարված սանիտարական մաքրման աշխատանքների ուղղությունները, համայնքի բնակիների ակտիվ ու շահագրգիռ մասնակցության ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ...


