Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ/տեսանյութ/

28.08.2017



        Մարզպետարանում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դ. Սահակյանը:
  Օրակարգային հարցերի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա ամփոփմանը և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրներին է անդրադարձել Կոտայքի մարզպետի օգնական Հ. Ադամյանը:
    Մարզպետի օգնականը տեղեկատվություն է տրամադրել նախորդ ուսումնական տարվա ընթացքում մարզի կրթության բնագավառում տեղի ունեցած հիմնական գործընթացների, գրանցված ցուցանիշների և ոլորտում իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկն ապահովելուն միտված նախապատրաստական աշխատանքների և նախատեսված ծրագրային մոտեցումների վերաբերյալ:
   Այնուհետև ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դ. Սահակյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումները և խոսել կրթության համակարգի զարգացման հետագա միտումների վերաբերյալ:
 Նախարարի տեղակալը պատասխանել է նաև մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ նախանշելով պետական կրթական քաղաքականության այն հիմնական գերակա ուղղությունները, որոնք նպաստելու են կրթության որակի բարելավմանն ու համակարգի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը:
  Ամփոփելով օգոստոսյան խորհրդակցության աշխատանքները՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ինչպես նաև հանձնարարել նոր մոտեցումների և նորովի ծրագրերի կիրառման արդյունքում մարզի կրթության ոլորտում կազմակերպել համակողմանի գործունեություն, կրթօջախներում ապահովել պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունների ամբողջական կիրառումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27