Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ/տեսանյութ/

29.08.2017



        ՀՀ Կառավարության կողմից մարզի հրատապ խնդիրների լուծման համար տրամադրված հատկացումների շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Բյուրեղավան, Ջրվեժ և Գառնի համայնքներ:
  Կոտայքի մարզպետը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի մշակույթի տան շինարարական աշխատանքների ընթացքին:
 Հաստատության վերանորոգումն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների որակին ու ժամկետներին վերաբերող հարցեր՝ կարևորելով Բյուրեղավանում ժամանակի պահանջներին համահունչ մշակութային կառույց ունենալու առաջնահերթությունները:
    Այնուհետև մարզի ղեկավարն այցելել է Ջրվեժի միջնակարգ դպրոց: Համայնքի ղեկավար Ռ. Պետրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել կրթօջախի մարզադահլիճում իրականացվող շինարարության ավարտական փուլի ընթացքին:     Դպրոցի ղեկավարության հետ քննարկվել են նաև նոր ուսումնական տարվա նախապատրաստմանը վերաբերող մի շարք ընթացակարգային հարցեր:
  Մարզպետ Կ. Գուլոյանը Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի ուղեկցությամբ եղել է Գառնիի առողջության կենտրոնում, որտեղ ևս հիմնանորոգում իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկվել են շինարարական աշախատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր: Մարզպետը առողջապահական հաստատության ղեկավարությանը հանձնարարել է վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հաստատության գործունեության արդիականացման ուղղությամբ մշակել համակողմանի ծրագրեր ՝ հիմքում ունենալով Գառնիի և հարակից համայնքների բնակիչների համար մատչելի ու որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու գերակայությունները:
    Ամփոփելով այցելության արդյունքները Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը նշել է, որ պետական աջակցությամբ մարզում իրականացվող բազմաթիվ նշանակալի ծրագրերը միտված են ինչպես ազգաբնակչության կենսապայմանների բարելավմանը, այնպես էլ տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքների արդյունավետության նկատելի բարձրացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57