Նորություններ
Լրահոս

ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 14.04.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանը Աբովյան քաղաքում մասնակցել է Հայէկոնոմբանկի <<Կոտայք>> մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է բանկի ղեկավարությանը՝ նոր մասնաճյուղի բացման առիթով, շրջել նորաբաց հաստատության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Հայէկոնոմբանկի <<Կոտայք>> մասնաճյուղի ղեկավարը Կոտայքի մարզպետին ներկայացրել է առաջիկայում նախատեսվող գործունեության...

Կոտայքի մարզպետը հանդիպել է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության պատասխանատուների հետ 12.04.2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության պատասխանատուների հետ: ՀՀ Կառավարության 30.03.2017թ.համապատասխան որոշմամբ հիշյալ ընկերությանը թույլատրվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր և Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության ծրագրի իրականացման նպատակով կատարել համապատասխան...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.04.2017
Ամենաբարի մաղթանքներով ու լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ի խորհուրդն ու նշանակությունն ինքնատիպ հնարավորություն են ընձեռում հերթական անգամ գնահատանքի և մեծարանքի խոսքեր ուղղելու հայ մայրերին՝ դարձյալ ընդգծելով նրանց բացառիկ առաքելության բոլոր դրսևորումները: Հայ մայրերը մշտապես եղել են մեր ազգի հարատևման, համազգային ձեռքբերումների, հայ տեսակի հերոսական նկարագրի...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ/տեսանյութ/ 07.04.2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Նաիրիի ծննդատներում կազմակերպվել է շնորհավորական ձեռնարկ: Մարզի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցելու նպատակով հիշյալ առողջապահական հաստատություններ են այցելել մարզպետի օգնական Հ. Ադամյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը: ...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.04.2017
ՀՀ Կոտայքի մարզում մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 149 ծնունդ, որից 19-ը Չարենցավանի, 11-ը Նաիրիի, 58-ը Աբովյանի և 61-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 72 տղա և 77 աղջիկ երեխաներ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ Վարչապետը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու...