Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2018

    Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղեկցվեն բացառապես հաջողություններով և ձեռքբերումներով:
 Հայոց բանակն այսօր ընթանում է արդիական չափանիշներին ու պահանջներին հարիր զարգացումների ճանապարհով, որը հաստատապես նոր որակ է հաղորդելու բանակաշինության առանցքային գործընթացին:
 Մեր մարտունակ բանակի ուրույն նկարագիրն ու հաղթական կեցվածքը մշտապես իրենց դրական ազդակներն են հաղորդել հայրենի պետականության կայացմանն ու շարունակական առաջընթացի ապահովմանը:
 Բանակի կողքին լինելու կարևորության գիտակցումը պետք է դառնա յուրաքանչյուր հայ մարդու մտածողության անբաժան մասնիկը և այդ տրամաբանությամբ էլ պետք է ձևակերպենք համազգային բոլոր նպատակներն ու առաջնահերթությունները:
 Տոնական այս նշանակալի օրվա կապակցությամբ դարձյալ շնորհավորում եմ և ամենայն բարիք մաղթում Հայոց բանակին:

                         Հարգանքով

                                                            ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36