Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է <<ԿՈՐՅՈՒՆ>> ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

01.02.2018

    Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունների կողմից համատեղ իրականացվող <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն:
 Մարզում ռազմամարզական խաղերի պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից տրված համապատասխան հանձնարարականները խորհրդակցության մասնակիցներին է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Այնուհետև քննարկվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների մասնակցությամբ կազմակերպվող <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի ընթացակարգերին վերաբերող հիմնական օրակարգային հարցերը:
 Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում ձևավորված հանձնաժողովի անդամներին, մարզի տարածքում գործող զորամասերի ներկայացուցիչներին, մասնակից դպրոցների տնօրեններին և զինվորական ղեկավարներին խորհրդակցության շրջանակներում ներկայացվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի N 1155-Ա/2 հրամանով հիշյալ խաղերի կազմակերպման և անցկացման համար սահմանված կարգի պահանջները:
 Մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ավարտին նախանշվել են նաև փետրվարի 22-ին մեկնարկող մարզային փուլի ամբողջական ընթացքն ապահովող հիմնական ծրագրային դրույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18