Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ն.Գ. Ֆան Յոնգին

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ն.Գ. Ֆան Յոնգին 20.10.2023

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ն.Գ. Ֆան Յոնգի հրավերով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:  Ահարոն Սահակյանը դեսպանի հետ քննարկել է Կոտայքի մարզի և Չինաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայնման...

Արագ շախմատի մրցաշարի հանրապետական փուլում Կոտայքի մարզը ներկայացնող թիմը նվաճել է երրորդ մրցանակային տեղը

Արագ շախմատի մրցաշարի հանրապետական փուլում Կոտայքի մարզը ներկայացնող թիմը նվաճել է երրորդ մրցանակային տեղը 17.10.2023

 Ավարտվել են «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված «արագ շախմատ»-ի Կոտայքի մարզային և հանրապետական մրցաշարերը։  Մարզային մրցաշարը տեղի է ունեցել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոցում, իսկ հանրապետական փուլը` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:  Կոտայքի մարզը հանրապետական...

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզին հատկացվել է 115 մլն. դրամ

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզին հատկացվել է 115 մլն. դրամ 13.10.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիայի ծրագրերը պետբյուջեից՝ 2 մլրդ 252 մլն դրամի չափով: Գումարը կհատկացվի Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին՝ 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Կոտայքի մարզին հատկացվող գումարը 115 միլիոն դրամ է:  

Ամսական 40 000 + 10 000 դրամ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց

Ամսական 40 000 + 10 000 դրամ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց 12.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։  Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝ • եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից, • բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։ Տեղահանված այն...

Ինչպե՞ս հետևել աջակցության տրամադրման ընթացքին

Ինչպե՞ս հետևել աջակցության տրամադրման ընթացքին 11.10.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, Դուք կարող եք ծանոթանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին առցանց եղանակով։ Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է վճարվել և այլն։ Ըստ այդմ, անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի...

Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը

Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը 10.10.2023

Մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի և վարժանքի VIP խմբի հետ այսօր այցելել են Լուսակերտի ուսումնական կենտրոն: Վարժանքին մասնակցում են ՆԳՆ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 18:04:34