Նորություններ
Լրահոս
Մարզպետ Ահարոն Սահակյանը պարգևատրել է մարզի մի խումբ բուժաշխատողների 22.06.2023
Բուժաշխատողի օրվա շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր մարզպետի աշխատակազմում առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ մեկտեղ ընդունել է մարզի բժշկական հաստատությունների մի խումբ աշխատակիցների, տնօրենների՝ ի դեմս իրենց, ևս մեկ անգամ շնորհավորելու մասնագիտական տոնի կապակցությամբ, զրուցելու ոլորտի առաջնահերթություններից, քննարկելու խնդիրներ: «Բժշկի, բուժաշխատողի աշխատանքն այն բացառիկներից ...
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2023
Հունիսի 21-ը Հայաստանում նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին: Սիրելի' բուժաշխատողներ, ձեր աշխատանքը, թերևս, ամենաբարդ, պատասխանատու, նվիրական և աստվածահաճո աշխատանքներից է: Այն առաքելություն է՝ ուղղված մարդկային կյանքերի փրկությանը և մարդկանց առողջության...
Արևային կայաններ են տեղադրվել մարզի մի քանի դպրոցներում 13.06.2023
Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարարությանը կից բնապահպանական նախագծերի կատռավարման գործակալության հետ համատեղ իրականացվող՝ ՀՀ մշակութային տների, դպրոցների, մանկապարտեզների և նմանատիպ այլ կառույցների արևային կայանների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության շրջանակներում Կոտայքի մարզի Բուժականի, Զառի, Սարալանջի, Սևաբերդի միջնակարդ դպրոցներում իրականացվում են արևային կայանների տեղակայման աշխատանքներ: Որոշ դպրոցներում...
Կառավարության 2023 և 2024 թթ. սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Գառնի համայնքում լայն թափով ընթանում են ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրով ընտրվել են կարևոր նշանակություն ունեցող փողոցներ, որոնք առավել խիտ են բնակեցված: Ընդհանուր արժեքը 121 մլն. դրամ է. առաջին փուլի համար ներդրումը կազմում է 72 մլն, դրամ, որից 35%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը: Մեկնարկած աշխատանքների շրջանակներում ավարտվել...
Մարզպետ Ահարոն Սահակյանը պարգևատրել է պատանի հրշեջ-փրկարարներին 08.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահականն ընդունել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կազմակերպած պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքական թիմի անդամներին և նրանց ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ՕՀՀ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Տիգրան...
Կոտայքի մարզպետը ներկայացրել է 2022 թվականի բյուջեի կատարողականը 07.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2022 թվականին Կոտայքի մարզպետարանին ՀՀ պետական բյուջեից հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների ճշտված պլանը։ Այն կազմել է 12 մլրդ. 222 մլն. 210 հազ, ՀՀ դրամ, որից ծախսվել է 11 մլրդ. 994 մլն. 70 հազ. դրամ։ Կատարողականը կազմել է 98,15%։ Ըստ ծրագրերի պատկերը հետևյալն է՝ Մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի համար 2022 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 542 մլն....