Նորություններ
Լրահոս

Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով շրջայց Նոր Գեղի համայնքում 08.08.2018
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր շրջայց կատարեցին Նոր Գեղի համայնքի այգիներում և ջերմոցային տնտեսություններում: Ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր: Դեպի խնձորի այգիներ այցի ընթացքում այգեգործները ներկայացրին իրավիճակը, հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները:...
15. 08. 2018 թ-ին ժամը 16.00-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում տեղի կունենա ավագանու նիստ: Օրակարգում Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 46-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
09.08.2018թ.-ի ժամը 12.00-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Նիստի օարակարգում ընդգրկված են 3 հարցեր. 1.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N << Հաստատել Կամարիս համայնքի 2018թ բյուջեն>> 59-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 2.Համայնքի ղեկավարի 2017թ հաշվետվությունը 2017-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ : 3 Երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի առաջադրման...

ՀՀ Կոտայքի մարզում ծնվել է 166 երեխա 06.08.2018
ՀՀ Կոտայքի մարզում 2018թ-ի հուլիս ամսվա ընթացքում գրանցվել է 165 ծնունդ /1 զույգ/` 84 տղա, 82 աղջիկ, որոնցից 69-ը Հրազդանի, 67-ը Աբովյանի, 18-ը Չարենցավանի, 9-ը Նաիրիի ծննդատներում, 2 ծնունդ` այլ մարզում:

Մարզում համայնքային հանդիպումները շարունակվում են 03.08.2018
Կոտայքի մարզի համայնքային խնդիրների մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն ճանապարհներից մեկը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համարում է շրջայցերը՝ ներառելով քաղաքացիների հետ առերես հանդիպումներն ու քննարկումները։ Այսօր շրջայցի 5 ուղղություններն էին Նոր Երզնկա, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական համայնքները։ Ինչպես բոլոր հանդիպումների, այնպես էլ այս շրջայցի հիմքում կար գլխավոր մեկ խնդիր․ ընդգծել քաղաքացու դերը համայնքների զարգացման...

Կոտայքի մարզպետն այցելել է Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ համայնքներ 01.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և օգնականների ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել մարզի մի քանի համայնքներում: Պտղնիի և Վերին Պտղնիի աշխատակազմերի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխատանքային ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է նպաստեն արդյունավետությանն ու փոխհամագործակցության նոր որակի ամրապնդմանը: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց յուրաքանչյուր համայնքում մանկապարտեզի և մշակույթի տան առկայության կարևորությունը` որպես կիրթ հասարակություն...


