Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական.Կոտայքի մարզպետը կրթության փոխնախարարի հետ հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

24.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ միասին հանդիպեցին Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների ու մի շարք համայնքների ղեկավարների հետ: Օրակարգում նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ առկա խնդիրների քննարկումն էր և բարձրացված հարցերին պատասխանելը:

Ինչպես տնօրենների հետ ունեցած առանձին հանդիպումների ընթացքում, այնպես էլ այս քննարկմանը, մարզպետը ևս մեկ անգամ շեշտեց, որ դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, և որևէ կուսակցության համար դպրոցի տարածքում աշխատանքներ իրականացնելը հակաօրինական է:

Փոխնախարար Լուսինե Առաքելյանը խոսեց մի շարք խնդիրների մասին՝ կապված լիցենզիաների, աշակերտական համազգեստների, ուսուցիչների վերապատրաստման, հավաստագրման և այլ խնդիրների հետ:

«Ուսուցիչը պետք է պատասխանատու լինի իր տված կրթության, դրանում առկա դրական և բացասական երևույթների համար: Կրթության ոլորտում փոփոխություններն անմիջապես տեսանելի լինել չեն կարող, եթե մենք դրանց համակարգային լուծումներ ենք տալիս»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ աշխատանքային այս փուլում անհրաժեշտ է տեղային լուծումներ:

Խոսելով կենսաթոշակային տարիքում գտնվող ուսուցիչների աշխատելու հետագա հնարավորության մասին՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մատնանշեց այն 3 կետերը, որոնց առկայության դեպքում միայն տվյալ ուսուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել: Դրանք են՝ սոցիալական ծանր վիճակը, խնամքին անչափահաս երեխա ունենալը և/կամ փոխարինող մասնագետի բացակայությունը:

Դպրոցների տնօրենները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց մի մասն արդեն լուծում է ստացել որևէ այլ դպրոցի կողմից. փոխնախարարն առաջարկեց հաճախակի կազմակերպել հանդիպումներ, որպեսզի արդյունավետ փորձի փոխանակման արդյունքում լավագույն լուծումները կիրառելի դառնան գործընկերների կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18