Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Թափուր հաստիքներ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում

27.08.2018

Մարզի մի շարք համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում նոր ուսումնական տարվա շեմին առկա են թափուր  հաստիքներ, մասնավորապես, «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել են տեխնոլոգիայի /12 դասաժամ/ և ֆիզիկայի /24,5 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղեր,«Ողջաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ հաշվապահի 0,5 հաստիք ծանրաբեռնվածությամբ թափուր աշխատատեղ, ինչպես նաև ռուսաց լեզու առարկայի ուսուցչի / 22 դասաժամ/ ժամանակավոր թափուր աշխատատեղ:
 Կոտայքի «Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առկա են մաթեմատիկայի /16 դասաժամ/, ինֆորմատիկայի /7 դասաժամ/, պատմության / 3 դասաժամ/ և ֆիզկուլտուրայի /24 դասաժամ/ ուսուցիչների թափուր տեղեր:
 Նշենք նաև, որ Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը նոր ուսումնական տարում ունի շախմատ առարկայի մասնագետի պահանջարկ /16 դասաժամ/:
 Հետևեք լրահոսին և իրազեկ եղեք մարզային ենթակայության դպրոցներում առկա թափուր հաստիքների և հայտարարված մրցույթների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18