Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գործարար միջավայրի ուսումնասիրման նպատակով Կոտայքի մարզպետն այցելել է «Սարանիստ» և «Սիփան» ձեռնարկություններ

15.11.2018

Բարենպաստ գործարար միջավայրը ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հիմնական խթանն է, և այստեղ մեծ դերակատարում ունի երկրի իշխանությունների (և հիմնականում՝ Կառավարության) կամքը և կառավարման որակը: Այս առումով մարզում զարգացման նոր ուղիների մատնանշումը անհրաժեշտ է սկսել ներկա ռեսուրսների ուսումնասիրությունից։
 Ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, գործարար միջավայրը Կոտայքի մարզում լավագույնս պատկերացնելու նպատակով Կոտայքի մարզպետը հարկ է համարում անմիջական այցերի միջոցով հասկանալ ներկա իրավիճակն ու հնարավորությունները։
 Այս նպատակով մարզում արտադրության ոլորտում նշանակալի դերակատարում ունեցող գործարար Մելիք Մանուկյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ շրջել է «Սարանիստ» ապակետարայի արտադրական ձեռնարկությունում և ներկայումս կառուցման գործընթացում գտնվող կոնյակի գործարանի տարածքում, որտեղ այս պահին իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2019 թվականին։
 «Կառուցվող գործարանի շենք-շինությունների ճարտարապետությունը տպավորիչ է և իրականացվում է առանձնահատուկ բծախնդրությամբ»,-նշեց մարզպետը՝ հավելելով, թե դա թույլ է տալիս ակնկալել, որ մեր մարզում շուտով կունենանք տարածաշրջանում իր տեսակով տարբերվող համալիր, որը կարող է դիտարկվել նաև որպես վայր, որը կներառվի ներգնա տուր-փաթեթներում։
 Մեկ այլ այցով մարզպետը եղավ նաև «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։ Բազմապրոֆիլ արտադրությունը և արտահանման զգալի ծավալները (70-80%) խոսում են բիզնեսի լավ կառավարման և բարձր որակի մասին։ Ոչ ոգելից խմիչքների համար հումք ծառայող մրգերը տեսակավորվում և պահածոյացման էին պատրաստվում տեղում։ Հայկական արտադրության այս կոմպոտներն ու պահածոները իրացվում են նաև ռուսաստանյան, եվրոպական, ամերիկյան շուկաներում, ինչպես նաև Ավստրալիայում։
 Մարզպետի դիտարկմամբ, աշխատանքային այս այցերը թույլ են տալիս գնահատել մարզի պոտենցիալը բիզնեսի զարգացման և ներդրումային միջավայրի ապահովման տեսակետից, և դրանք շարունակական են լինելու։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57