Նորություններ
Լրահոս
Ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ տեղեկացում Պռոշյան համայնքից 24.09.2018
Ս/թ սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ին Պռոշյանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգը 1.Պռոշյան համայնքի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 51 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին 2.Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:

Մեծագույն հպարտություն է տեսնել ազգային արժեքները գնահատող և պահպանող սերունդ 24.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 22-ին Գառնի համայնքի ղեկավարի հրավերով ներկա է գտնվել Գառնու Ազատամարտիկների պանթեոնի բացման արարողությանը: Այստեղ են ամփոփված Արցախյան ազատամարտի տարիներին զոհված հերոսների աճյունները, ովքեր ծնունդով այս համայնքից են: «Մեծագույն հարգանքս ու խոնարհումս եմ հայտնում ազատամարտիկների հիշատակի առաջ: Իմ և թիմակիցներիս պարտքն եմ համարում անել հնարավոր ամեն բան, որ մեր երկիրը դառնա այն երանելին, հանուն որի հերոսները իրենց կյանքն են...
Ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ տեղեկացում Նոր Գեղի համայնքից 24.09.2018
Ս/թ սեպտեմբերի 28-ին ժամը 17:00-ին Նոր Գեղիի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգը 1.Նոր Գեղի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները անհատույց օգտագործման տրամադրելու մասին 2.Նոր Գեղի համայնքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ցուցակի հաստատման մասին

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը անկախության տարեդարձի առիթով 21.09.2018
Շնորհավորում եմ ՀՀ արժանապատիվ քաղաքացու Անկախության տոնը: Անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է ճիշտ այնպես, ինչպես պետականությունը: Եվ այսօր արդեն՝ շուրջ 27 տարի, մենք ունենք անկախ պետականություն, ինչը բոլորիս պարտավորեցնում է գործել ազատ և անկաշկանդ՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության կայացման և բարեկեցիկ կյանքի կառուցման: Մենք պետք է գիտակցենք, որ անկախությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրիցս, մենք ենք ընտրում որտեղ և ինչպես իրացնել այն և հանուն ինչ...

Տոնական համերգ Հրազդանում՝ նվիրված ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին 20.09.2018
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում, Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հրազդանի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպվում է տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին: Համերգային ծրագրում ելույթ կունենան մարզի սիրված և ճանաչված երգիչները և պարային համույթները: Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու տոնական համերգին:
Ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ տեղեկացում Վերին Պտղնի համայնքից 20.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17.00-ին, Վերին Պտղնիի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Վերին Պտղնի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 10-ի թիվ 30-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին : 2. Հողամասերի գործառնական նշանակությունը փոխելու մասին: 3. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին :


