Նորություններ
Լրահոս

Մեղրաձորոմ տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգություն» խորագիրը կրող մշակութային միջոցառում 31.08.2023
Եվրոպական ժառանգության պահպանման օրերի և ՅՈՒՆԵՍԿՕ- ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման» կոնվենցիայի ընդունման 20-ամյակի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում իրականացվել են բազմապիսի միջոցառումներ: Միջոցառումն այս տարի կրում էր «Կենսունակ ժառանգություն» խորագիրը: Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը կազմակերպել էր «Արեստը մէ կըդոր հած է» միջոցառումը։...

Կոտայքի մարզպետը Չարենցավանում և Ջրվեժում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին 30.08.2023
Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ, ուր կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Հերթական այցով մարզպետը եղել է Չարենցավան և Ջրվեժ համայնքներում: Այցի առաջին կանգառը Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում էր, որտեղ աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավար...

Հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրականացվել են իրազեկման միջոցառումներ 29.08.2023
Օգոստոսի 26-27-ը ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյա իրականացվել են իրազեկման միջոցառումներ, մասնավորապես՝ Հրազդանի ՀՓՋ–Աղբյուրակի ջրամբարի մոտակայքում, Մաքրավան թաղամասի և Մեղրաձոր բնակավայրի հանգստյան գոտիներում իրականացվել են իրազեկման, բացատրական միջոցառումներ, փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ թերթիկներ, ինչպես նաև համապատասխան վայրերում փակցնելու նպատակով...

Կոտայքի մարզում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 11-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ, Գևորգ Սեդրակյանը: 23-...

Կոտայքի մարզպետն Արզնի համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 25.08.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում եղել է նաև Արզնի համայնքում՝ ծանոթանալու կառավարության սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և համայնքի բնակիչների հետ քննարկելու հուզող հարցերը: Մարզի ղեկավարը աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև Արզնի համայնքի ղեկավար Ալեքսանդր Միրզոևի հետ նախ այցելել է հայ-ասորական մշակույթի տուն, որը հիմնանորոգվել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ծրագրի արժեքը 104 մլն. դրամ է, որից 30%-ը...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Աբովյան, Բյուրեղավան և Ակունք համայնքներ՝ ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու, շինարարների հետ զրուցելու նպատակով: Այցի առաջին կանգառը Աբովյան համայնքում էր: Մարզպետը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ նախ դիտարկել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող շուրջ 550 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածը: Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում...