Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 147 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 147 երեխա 06.03.2019

2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 145 ծնունդ (2 զույգ) ՝ 74 տղա և 73 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 13 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 18 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 63 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 48 ծնունդ • Այլ մարզեր՝ 5 ծնունդ  

Տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնություն

Տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնություն 06.03.2019

Կոտայքի մարզի համայնքների տեղեկատվական էջերից  իրազեկվում ենք, որ Աբովյանի շախմատի դպրոցում տեղի է ունեցել շախմատի՝ Կոտայքի մարզի պատանեկան առաջնությունը: Առաջնության մասնակիցների թիվը 155 էր՝ մարզի տարբեր համայնքներից: Պայքարն ընթանում էր 4 տարիքային խմբերում: Հաղթողները նվաճեցին ՀՀ պատանեկան առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրեր: Պարգևատրվեցին նաև մասնակից երեք աղջիկներ:  

«Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում Կոտայքի մարզպետարանում

«Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում Կոտայքի մարզպետարանում 05.03.2019

ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մեկնարկել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթ, որի շրջանակներում Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ...

Կհիմնանորոգվեն Ակունք համայնքի Նոր Գյուղի մշակույթի տունը և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը

Կհիմնանորոգվեն Ակունք համայնքի Նոր Գյուղի մշակույթի տունը և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը 05.03.2019

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի բյուջեի միջոցներով մեկնարկել են Նոր Գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Ակունքի համայնքապետարանից հայտնեցին, որ շահած ծրագրի արժեքը 7. 070. 700 դրամ է, որով նախատեսվում է մշակույթի տան կապիտալ նորոգում իրականացնել՝ տանիք, պատուհաններ, հատակ, ջեռուցման համակարգ և այլն: Ծրագրի մեկնարկն արդեն տրվել է: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3-4 ամսվա ընթացքում: Իսկ Ակունք համայնքի Զառ գյուղում բյուջեի հատկացումներով կիրականացվեն...

Կոտայքի մարզում նախատեսվում է հիմնել առավելագույն թվով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Կոտայքի մարզում նախատեսվում է հիմնել առավելագույն թվով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ 05.03.2019

Մարզային ենթակայության շուրջ 10 դպրոցներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համատեղ նախատեսվում է հիմնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Առաջին տասնյակում կներառվեն դպրոցներ Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներից, ինչպես նաև լաբորատորիաներ կհիմնվեն Լեռնանիստ, Գառնի, Բալահովիտ, Ջրվեժ, Քանաքեռավան և Քասախ համայնքների միջնակարգ դպրոցներում: ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիաները տնտեսության...

Մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 04.03.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, վարչությունների և բաժինների պետեր: Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներից հետո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից անդրադարձ եղավ սուբվենցիոն ծրագրային հայտերի ընդունման գործընթացին: Կոտայքի մարզի 13 համայնքներից այս պահին մարզպետարան են ներկայացվել 2 տասնյակից ավելի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 17:07:48