Նորություններ
Լրահոս

Վարդան Մարգարյանը հայտնվել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ընտրական եզրափակիչ փուլում 13.09.2019
Հրազդանցի պատանի երգիչ Վարդան Մարգարյանը հանդես է գալու «Դեպի մանկական Եվրատեսիլ-2019» երաժշտական նախագծի ընտրական եզրափակիչ փուլին, որտեղ որոշվելու է Հայաստանը երաժշտական մրցույթին ներկայացնող մասնակցի անունը: Վարդան Մարգարյանը ներկայանալու է «La La La» երգով: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում սեպտեմբերի 15-ին ժամը 22:00-ին: Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի...

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել համայնքների քաղաքաշինական և հողային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհդակցություն, որն անցկացրել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրակարգում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն և Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով, իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն էին, ապօրինի կառուցապատումների, հողերի օտարումների դեմ պայքարի շարունակականությունն ու կանաչ...

Հրազդան համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում անցկացվել է կոյուղատար համակարգ 12.09.2019
Հրազդանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի 11-րդ դպրոցի հարակից տարածքում տարիներ շարունակ հոսող կոյուղաջրերի խնդիրն արդեն լուծվել է. այստեղ անցկացվել է շուրջ 110մ ձգվածությամբ կոյուղատար համակարգ: Աշխատանքներն իրականացվել են շինարարական բոլոր նորմերին համապատասխան: Հատուկ տեխնիկայի միջոցով, շուրջ 110 մ երկարությամբ, փորվել է խողովակների անցկացման և դիտահորերի համար նախատեսված հատվածը: Խողովակներն արդեն անցկացվել են, դիտահորերը տեղադրվել են, և կատարվել են...

Ջրվեժ համայնքը կունենա նոր մանկապարտեզ 12.09.2019
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրում և պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով հատկացրեց համայնքին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի թիվ 1265-Ն որոշման մեջ պատմամշակութային արժեք չներկայացնող այս հողատարածքը սխալմամբ չի փոխանցվել համայնքին, բայց 2,01378 հա հատուկ պահպանվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել...

Տեղի է ունեցել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն 12.09.2019
Սեպտեմբերի 11-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան N-12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որն անցկացրել է Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրակարգում հիմնականում քննարկվել են նոր ուսումնական տարվանից մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գործընթացները, ուսուցիչների թափուր տեղերի մրցույթների սահմանված կարգով անցկացումը, հաստատությունում տիրող աշխատանքային կարգապահության և...

Մարզպետարանում տեղի է ունեցել «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը 11.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը, որն իրականացրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ու ակումբի գործընկեր կազմակերպությունները: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տեղական ինքնակառավարման որակի բարձրացմանը, Հայաստանում կառավարման ապակենտրոնացումը, տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության խթանումը, ինչպես նաեւ` ՏԻՄ-երի հաշվետվողականության եւ թափանցիկության մակարդակի...