Նորություններ
Լրահոս

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։ Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից: Հիմնանորոգման աշխատանքները իրականացվելու են «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից:...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել են 580 քաղաքացիներ 20.04.2020
Ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 1339 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 737 քաղաքացիներ, առողջացել են 580 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 22 է: Առո՛ղջ եղեք:

Պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը ընդլայնվել է 17.04.2020
Ընդլայնվել է պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը; Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման ( https://bit.ly/2Kcgjr ) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ) զվարճությունների և հանգստի...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, առողջացել են 402 քաղաքացիներ 17.04.2020
Ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 1201 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 780 քաղաքացիներ, առողջացել են 402 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 19 է: Առո՛ղջ եղեք:

Սոցիալական պատասխանատվության հերթական դրսևորումը «Վեգա» ընկերության կողմից 16.04.2020
«Վեգա» ընկերությունը Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերել անկողնային պարագաներ (բարձեր և սպիտակեղեն)՝ մարզի բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից դրանք բաշխվել են բուժ.կենտրոններին՝ ինֆեկցիոն և թերապևտիկ բաժանմունքներում օգտագործելու նպատակով: Նշենք, որ ընկերությունն այս ամբողջ ընթացքում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել նաև մեր մարզի մեկուսացման վայրերին` ապահովելով...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ 16.04.2020
2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և հենց այդ օրն էլ Հայաստանում նշվում է որպես Ոստիկանի մասնագիտական տոն: Ճիշտ է, մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված են որոշակի սահմանափակումներ, բայց Կոտայքի մարզպետը այսօր կարևոր է համարել Ոստիկանության օրվա կապակցությամբ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի մասնակցությամբ մարզպետարանում անձամբ հանդիպել Ոստիկանության Կոտայքի մարզի տարբեր բաժինների ու...