Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ահազանգի հետքերով

13.07.2020

Վերջին օրերին բազմաթիվ են Կոտայքի մարզպետին ուղղված բողոքներն առ այն, որ Աբովյան քաղաքի օղակաձև զբոսայգու մի հատվածում իրականացվում է մշտադալար դեկորատիվ և այլ տեսակի ծառերի հատում:

Մարզպետի հանձնարարականով խորհրդականի և մարզպետի աշխատակազմի հողային տեսչության մասնագետներն այցելել են նշված տարածք և տեղազննության արդյունքներով պարզվել է, որ Ռոսիայի 1 / 4 հասցեում գտնվող 782.3 քառակուսի մետր մակերեսով հողամասը 2006 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտի՝ զբոսայգի:
Այդ հողամասով է անցնում Աբովյան քաղաքը սնուցող ջրագիծ:

Վերը նշված հողամասը հանդիսանում է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, որն օտարման ենթակա չէ:

Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողամասը աճուրդային կարգով օտարվել է Անահիտ Գևորգյանին, որով խախտվել է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով սահմանված նորմը:

Նշված հողամասի օտարման և սեփականության փոփոխման օրինականությունը ստուգելու համար մարզպետը գրավոր դիմել է ՀՀ Գլխավոր Դատախազին՝ այդ մասին իրազեկելով նաև Կոտայքի մարզի դատախազին։

Միևնույն ժամանակ, մարզպետը կրկին անգամ Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին հորդորում է՝ նմանատիպ իրավիճակներում նշված իրավանորմի հնարավոր խախտման դեպքում, երբ նախկին կամ գործող տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առերևույթ ապօրինաբար օտարվել կամ մասնավորեցվել են հանրային տարածքներ, համայնքային սեփականության կանաչ գոտիներ և Հողային Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթական հողատարածքներ, անմիջապես իրավական գործըթաց նախաձեռնել և դատական կարգով վերականգնել համայնքին հասցված վնասը՝ այդ հողատարաժքները վերադարձնելով մեր համայնքներին։

Իսկ կոտայքցիներին վերստին կոչ է անում՝ քաղաքացիական իրավագիտակցությամբ և պատասխանատու վարքով պայքարել համայնքներում նախկինում տեղ գտած կամ այժմ իրականացվող անօրինական գործընթացների դեմ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում՝ հանրային իրազեկման և՛ տվյալ փաստերի բարձրաձայնման միջոցով, և՛ կանխարգելելու ու հետևանքների վերացման նպատակով անհապաղ դիմել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36