Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը

Ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը 23.03.2026

ՀՀ Կոտայքի մարզում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը, որին մասնակցել են 5-9-րդ և 10-12-րդ տարիքային խմբերի շուրջ 55 դպրոցական թիմեր:  Չարենցավանի, Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի խաղերի արդյունքում յուրաքանչյուր տարածաշրջանից 3-ական թիմեր հնարավորություն են ստացել մասնակցելու առաջիկա մարզային փուլին:  Մարզային փուլի խաղերը կկայանան ապրիլի 6-ին և 7-ին՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:...

Հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններին առնչվող գործընթացի վերաբերյալ քննարկում ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում

Հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններին առնչվող գործընթացի վերաբերյալ քննարկում ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում 12.03.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ Լիլիթ Պալյանի, ոլորտային պատասխանատուների, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանի, վարչության մասնագետների, ինչպես նաև մարզի բոլոր համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:...

Գյուղոլորտին ուղղված ապահովագրական ծրագրի իրազեկման նպատակով կազմակերպվել էր հանդիպում

Գյուղոլորտին ուղղված ապահովագրական ծրագրի իրազեկման նպատակով կազմակերպվել էր հանդիպում 10.03.2026

 Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագրի 2026 թվականի պայմանների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր իրազեկման հանդիպում, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուները, վարչական ղեկավարները, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները:...

Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կունենա ամենագնաց մեքենա

Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը կունենա ամենագնաց մեքենա 09.03.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտականի, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ Մեղրաձորում մասնակցել է Ճապոնիայի դեսպանատան և «Հուսո Լույս» հասարակական կազմակերպության միջև հուշագրի ստորագրման արարողությանը:  Ճապոնիայի դեսպանատան, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Ծաղկաձորի համայնքապետարանի և Սպիտակի «Հուսո Լույս» հասարակական կազմակերպության սերտ համագործակցության արդյունքում առաջիկայում Մեղրաձորի...

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 08.03.2026

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու հայ կնոջ անգնահատելի դերակատարությունը ընտանիքում, ինչպես նաև հասարակական կյանքում և մեր պետության զարգացման ճանապարհին։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր ազգային արժեքների պահապանը, ընտանեկան ջերմության ու հոգատարության խորհրդանիշը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, խաղաղություն, ընտանեկան ջերմություն և շարունակական հաջողություններ ձեր...

Ահարոն Սահակյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության

Ահարոն Սահակյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 05.03.2026

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետների հետ մասնակցել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։  Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։  Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։  Ծավալվել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-27 11:30:19