Նորություններ
Լրահոս

Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան․աշխատանքներն ավարտական փուլում են 22.07.2020
Համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն համագործակցությամբ իրականացվող ծրագրերը քայլ առ քայլ տեսանելի արդյունքներ են գրանցում: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում իրականացվում են քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 35.670.000 դրամ է , որից 10.701.000 դրամը (30 %) պետական բյուջեի, 24.969.000 դրամը (70 %) համայնքի ներդրումն է: Աշխատանքներն ավարտական...

Արամուս համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել 21.07.2020
ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր...

Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է 21.07.2020
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված Վերին Աղբյուրակ թաղամասի հարակից անտառներում թրթուրները կերել են ծառերի մեծ մասի տերևները« տեղեկության առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել, որ Դեռևս հունիսի վերջերին մարզի Հրազդան, Քաղսի, Սոլակ համայնքների հարակից անտառաշերտերում՝ շուրջ 500 հա տարածքի վրա, նկատվել է «Ոսկետուտ» կոչվող թրթուրներով լուրջ վարակվածություն և հետզհետե ավելացում, ինչն էլ հարուցել է տեղի ազգաբնակչության...

Նոր Երզնկա համայնքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ, կհիմնանորոգվեն ներհամայնքային ճանապարհներ 21.07.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 4 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում նախատեսված են • Պուրակի կառուցում – 23.234.790 դրամ նախագծանախահաշվային արժեքով • Խաղահրապարակի կառուցում – 26.656.110 դրամ նախագծանախահաշվային արժեքով • 7-րդ փողոցի հիմնանորոգում – 31.046.630 դրամ նախագծանախահաշվային արժեքով • 19-րդ փողոցի հիմնանորոգում – 12.709.550 դրամ նախագծանախահաշվային արժեքով: Նշենք, որ համայնքային պուրակն...

Լավ լուր զբոսաշրջային ընկերությունների համար 20.07.2020
Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում:

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 20.07.2020
Այսօր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդականների, օգնականների մասնակցությամբ հերթական գործակարգավարական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց: Քննարկվեց 2019 թ. 52 սուբվենցիոն ծրագրերից`վերջին 8 ծրագրերի ընթացքը, որոնց վերջնաժամկետները ՀՀ Կառավարության կողմից երկարաձգվել են մինչև ս/թ օգոստոսի 1-ը: Քննարկվեցին ՀՀ Կառավարության կողմից այս տարվա պետբյուջեի միջոցներով հաստատված 104 սուբվենցիոն ծրագրերը: Մեծածավալ...


