Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 04.08.2020

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետատանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:  Փոխմարզպետը հետաքրքրվել է ընթացիկ աշխատանքներից՝ մասնավորապես անդրադառնալով համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, մարզում այս պահին իրականացվող սուբվենցիոն և ոլորտային բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքին:  Հատկանշական է, որ թեև համավարակով պայմանավորված՝ բոլոր ոլորտներում են խնդիրներ...

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին 04.08.2020

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ Կոտայքի մարզպետարանում էր՝ հանդիպելու աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնելու արդյունավետ համատեղ աշխատանքի համար:  «Այսօր, վաղը և տեսանելի ապագայում Կոտայքի հեռավոր համայնքներում բացվող մանկապարտեզները, վերակառուցվող դպրոցները, նորոգվող ճանապարհներն ու ջրագծերը, հյուրատները, որոնց կառուցումը համայնքների համաչափ զարգացման միտումով ուղղորդել ենք դեպի լեռնային բնակավայրեր, մեր պատվաբեր ու արդյունավետ...

Համայնքային անցուդարձից

Համայնքային անցուդարձից 03.08.2020

 Ակունք համայնքի միջբնակավայրային և բնակավայրերի կենտրոնական փողոցների վրա արդեն տեղադրվել են աղբարկղեր, աղբատար մեքենան պարբերաբար աղբահանություն է իրականացնում, համայնքում աղբահանությունը կազմակերպվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, ուստի Ակունքի համայնքապետարանը հորդորում է մաքուր պահել համայնքը, և աղբը չնետել չնախատեսված վայրերում:  Առինջ համայնքում էլ մեկնարկել են ապօրինի թափված շինաղբի մաքրման և հեռացման աշխատանքները։  Հրազդանի համայնքապետարանը հայտնում...

Կոտայքի մարզում ծնվել է 196 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 196 երեխա 03.08.2020

 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 194 ծնունդ (2 զույգ)` 92 տղա և 104 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 25 ծնունդ (1 զույգ) • Նաիրիի ծննդատուն՝ 12 ծնունդ (1 զույգ) • Աբովյանի ծննդատուն՝ 81 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 76 ծնունդ Առողջությու՛ն մեր բոլոր փոքրիկներին:  

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 31.07.2020

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը:  Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիրել ծրագրերի մրցութային գործընթացների կազմակերպման վրա և հորդորել հետևողական լինել մեկնարկող շինարարական աշխատանքների ընթացքին։  Անդրադարձ է...

Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար 30.07.2020

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Ռոմանոս Պետրոսյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից: Հարցի մասին զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով,Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:41:40