Նորություններ
Լրահոս

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին և համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։ «Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու...

Կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը 26.11.2020
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ: Հարցի մասին զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Մեսրոպ Մեսրոպյանին նշանակել ՀՀ Կոտայքի մարզպետ:...

Հաստատվել է արցախահայության աջակցության 2-րդ միջոցառումը 23.11.2020
Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն Միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։

Հրազդան-Վերին Աղբյուրակ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 23.11.2020
Ավարտվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով մեկնարկած Նոր Գեղի -Արգել -Արզական –Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և ամբողջովին ասֆալտապատվել է Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող շուրջ 800 մ ճանապարհահատված։ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային...

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ 23.11.2020
ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ: Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների...

Ի գիտություն այս պահին Կոտայքի մարզում ժամանակավորապես ապաստանած արցախցի մեր հայրենակիցների 19.11.2020
Արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով Կոտայքի մարզում ժամանակավորապես ապաստանած սիրելի՛ արցախցիներ, Տեղեկացնում ենք, որ դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի նաև Կոտայքի մարզից։ Ընթացակարգերին և կազմակերպչական հարցերի համար պետք է դիմել ձեր բնակության վայրի համայնքապետարաններ: Ներկայացնում ենք Կոտայքի մարզի խոշոր համայնքների համայնքապետարանների կոնտակտային անձանց տվյալները՝ 077 76 06 60 Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու 093 87 66 60՝...