Նորություններ
Լրահոս

Պռոշյանում կկառուցվի Հերոսների վերականգնողական քաղաք 23.04.2021
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կկառուցվի Հերոսների վերականգնողական քաղաք: Քաղաքում հիմնվելու է հոգեբանական առողողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել պատերազմում վիրավորում ստացած ազատամատիկների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Հերոսների ընտանիքի անդամների, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի, Կոտայքի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոս Քարամյանի և...

Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվում է մշակույթի տուն 19.04.2021
Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվում է մշակույթի տուն։ Ծրագիրն իրականացվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում։ Համայնքում երբևէ մանկապարտեզ և մշակույթի տուն չի եղել։ Կրկին պետական բյուջեի աջակցությամբ՝ համայնքում կառուցվել է նաև շուրջ 60 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզ, իսկ մշակույթի տան կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի, որից հետո համայնքը վերջապես կունենա նորագույն լուծումներով կառուցված, բարեկարգ մշակույթի տուն:...

Կոտայքի մարզի վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների համար կանցկացվի մարզչական սեմինար 17.04.2021
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ապրիլի 23-ին «ՎՈԼԵՅԲՈԼԸ ԴՊՐՈՑՈՒՄ» զարգացման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում գործող վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների մասնակցությամբ անցկացնելու է մարզչական սեմինար։ Սեմինարն անցկացվելու է Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճում և լսարանում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ։ Նշենք, որ սեմինարի մասնակիցներին ՀՎՖ-ի կողմից կտրվեն հավաստագրեր:

Վերանորոգվել է Քաղսիի մշակույթի տան դահլիճը 16.04.2021
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Քաղսի համայնքի մշակույթի տան դահլիճը: Աշխատանքներն իրականացվել են կառավարություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ: Համայնքի միջոցներով ձեռք են բերվել դահլիճի համար նախատեսված նստարաններ: Վերանորոգվել է նաև մշակույթի տան շքամուտքը: Լուսանկարները՝ Քաղսիի համայնքապետարանի էջից:

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանի առաքելությունն է պահպանել ո՛չ միայն հասարակական կարգը, բացահայտել հանցագործությունները, այլև հոգատարություն և ուշադրություն դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Ձեր մասնագիտական և որակական հատկանիշները նաև դրսևորեցիք, երբ երկրում պատերազմ էր, համավարակ: Շատ ոստիկաններ կռվեցին առաջնագծում՝ զոհելով իրենց կյանքը հանուն հայրենիքի,...

Կոտայքի մարզում կտնկվի 10 հազար տնկի 16.04.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա...


