Նորություններ
Լրահոս

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ 24.01.2022
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ահարոն Սահակյանը: Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների...

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 24.01.2022
Հերթական աշխատանքային շաբաթը Կոտայքի մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկվել ենք օրակարգային հարցեր՝ • Առողջապահության • Կրթության • Սուբվենցիոն ծրագրերի • Քաղաքաշինության • Ապօրինի կառուցապատումների և այդ հարցում օրինականության հաստատման • Բազմաթիվ այլ ոլորտների վերաբերյալ: Ոլորտային խնդիրները խոշորացույցի տակ պահելու և դրանց...
Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է՝ մարզպետարանի և ինստիտուտի փոխադարձ համագործակցության միջոցով ապահովել «պետություն-կրթություն-տնտեսություն-զարգացում» քառամիասնությունը, զարգացնել և ամրապնդել երկու կառույցների միջև կապերը՝ հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ իրականացնելով համատեղ ծրագրեր: Համագործակցության հուշագիրը...

Ջրվեժի միջնակարգ դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցումը՝ օրակարգի խնդիր. Կոտայքի մարզպետը Ջրվեժում էր 20.01.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է Ջրվեժի միջնակարգ դպրոցում: Այցի օրակարգում դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն էր և ծրագրի իրականացման հնարավորությունների քննարկումը: Բանն այն է, որ դպրոցի տարածքում է տեղակայված համայնքային մարզադպրոցը, երաժշտական դպրոցը, իսկ դպրոցը չունի առանձին մարզադահլիճ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային...
«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն և տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտները Կոտայքի մարզում իրականացնում են տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանն ուղղված համակարգային հիմնախնդիրների իրազեկման արշավներ՝ դրանք օրենսդրորեն ամրագրելու և լուծումներ գտնելու ուղղությամբ; Օրերս հանրային քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև...

Գառնու տաճարը ներառվել է աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում 18.01.2022
Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։...


