Նորություններ
Լրահոս

Մեկնարկում են դպրոցականների աշնանային արձակուրդները 11.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների համաձայն, 3-12-րդ դասարանների սովորողներին տրվող արձակուրդների ժամանակահատվածն է՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ:

Ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը ներկրումից հետո բաշխվել է նաև Կոտայքի մարզի առողջության առաջնային պահպանման օղակում: Երեք օրերի ընթացքում Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում «Սպայկվաքս» պատվաստանյութով պատվաստվել են շուրջ 190 քաղաքացիներ: Եվս մեկ անգամ մեր քաղաքացիներին կոչ ենք անում պատվաստվել COVID-19 –ի դեմ՝ սոցիալական վարքագծով կոտրելով օր օրի աճող...

Արիշտայի փառատոն Բջնիում 08.10.2021
«Արիշտայի փառառոնը, որպես ավանդույթների պահպանման, միջսերնդային երկխոսության հարթակ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում տեղի է ունենալու նոր ֆորմատով Արիշտայի փառատոն, որի ընթացքում ոչ միայն կարող եք համտեսել և գնել ավանդական գյուղական արիշտա, այլ նաև ինքներդ մասնակից լինել արիշտայի պատրաստման գործընթացին: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության...

Գեղադիրի և Մայակովսկիի մանկապարտեզները վերսկսել են իրենց գործունեությունը 07.10.2021
Երկար ընդմիջումից հետո իր դռները կրկին բացեց Կոտայքի մարզի Գեղադիրի համայնքային մանկապարտեզը: Մանկապարտեզի գործունեությունը հնարավոր է դարձել վերսկսել կառավարության ֆինանսական աջակցության միջոցով: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով եղել է Գեղադիրում ու համայնքի ղեկավարի հետ շրջել վերաբացված մանկապարտեզում: Նշենք, որ շատ երկար տարիներ Գեղադիր համայնքում մանկապարտեզ չէր գործել: Վերջին տարիներին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը...

Անձի ֆունկցիոնալությոնը գնահատող մասնագետների վերապատրաստում 06.10.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով: Վերապատրաստմանը հրավիրվում են մասնակցելու բժիշկներ և հարբժշկական մասնագետներ։ Մասնագետների ցանկը ներկայացվում է՝ այստեղ ։ Մասնակցության հայտ...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2021
Հանրապետության և, մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սիրելինե՛րս, Այսօր մենք բոլորս դժվարին ժամանակահատվածում ենք ապրում, և ամենքս մեր տեղում՝ մեր աշխատանքով, փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի վաղվա օրն ավելի լուսավոր լինի, ավելի լավը: Այս բարդ ժամանակահատվածում կարևորում և բարձր եմ գնահատում ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը, որի կենտրոնում մեր վաղվա սերունդն է, մեր վաղվա կրթված ու...