Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Նոր Հաճըն համայնք

Մակերես` 1.02կմ2

Բնակչություն` 31888

Նոր Հաճըն համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը

Բարձրությունը ծովի մակերևույթից` 1338մ
Հեռավորությունը մայրաքաղաքից` 25կմ
Հեռավորությունը մարզկենտրոնից` 35կմ

Բնակչության թիվը՝ 11755

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում, նախկին շրջկենտրոն Եղվարդից 12 կմ հեռավորության վրա: Արևելքից քաղաքը գոտևորվում է առողջարանային գոտի հանդիսացող Արզնի կիրճով, արևմուտքից` <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքով, որը սնվում է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով: Հարակից բնակավայրերն են արևելքում` Արզնի գյուղն ու Բյուրեղավանը, արևմուտքում` Նոր Արտամետ և Մրգաշեն գյուղերը, հյուսիսում` նոր Գեղի, հարավում` Գետամեջ գյուղերը: Քաղաքի վարչական տարածքը 200 հա է, բնակչության 99%-ը հայեր են: Կան նաև ռուսներ, ասորիներ, եզդիներ և այլ ազգի ներկայացուցիչներ: 150 ընտանիք 1988-90թթ.բռնագաղթվել է Ադրբեջանից (374մարդ): Քաղաքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953թ. <<Արզնի>> ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց և կրել է Սիլովոյ պայմանական անունը, որը ծագում է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձեւավորվել է 1958-ից` <<Սապֆիր>> գործարանի և արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց: 60-ական թվականներին, ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի, բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճըն: Հաճընը` Լեռային Կիլիկիայի այդ ծաղկուն քաղաքը, թուրք ջարդարարների կողմից հայաթափվեց մեծ եղեռնի ժամանակ: Սակայն, 1919-20թթ. 8 հազար հաճընցիներ, ապավինելով Ֆրանսիայի խոստումներին, վերադարձան հայրենի քաղաք: 1920թ. թուրքերը պաշարեցին Հաճընը: 8 ամիս տևած հերոսական ինքնապաշտպանական մարտերից հետո, այդպես էլ օգնություն չստանալով ֆրանսիացիներից, Հաճընն ընկավ, բնակիչները կոտորվեցին: Փրկվեց միայն 400 մարդ, որոնք ցրվեցին աշխարհով մեկ: Այժմ նրանց ժառանգներից միայն 1 ընտանիք է բնակվում Նոր Հաճընում, իսկ հաճընցիների գաղթօջախներ կան Ամերիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, որոնք համախմբված են  <<Հաճըն>>  հայրենակցական միության մեջ և կապեր են պահպանում քաղաքի հետ: Համայնքն ունի իր ենթակայության 1 մարզամշակութային համալիր, 4 միջնակարգ դպրոց, 1  ավագ դպրոց, մարզադպոց, մշակույթի տուն, ուր գործում են ժողովրդական պարի<<Ալմաստ>> և ժամանակակից պարերի համույթները, 1 մանկապարտեզ: Արվեստի դպրոցում գործում է <<Սապֆիր>> կամերային անսամբլը: Քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 24700 կտոր գիրք:   Նոր Հաճընում իրականացվող տնտեսական զարգացման ծրագիրը ադամանդագործական մեծ ու փոքր արտադրությունների զարգացումն է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50