Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մրգաշեն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՐԳԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Համայնքի ներկայիս անվանումը - Մրգաշեն
Համայնքի պատմական անվանումները - Աշտարակի շրջան 36 սովխոզ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1960 թվական
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Նոր Արտամետ , Քանաքեռավան, Զովունի, Եղվարդ
Համայնքի մակերեսը - 1097 քմ
Հեռավորությունը մայրաքաղաքից - 18 կմ
Բնակչության թիվը - 2300
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն, հողագործություն
Հայտնի մարդիկ - ՊՆ նախարար Սեյրան Օհանյան
Հոգևոր կառույցներ - չկա
Պատմամշակութային հուշարձաններ - չկա
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Հիմնադրվել է 1960 թվականին, նախկին Աշտարակի շրջանի N 6 այգեգործական և անասնապահական սովխոզի բազայի վրա: Գտնվում է Եղվարդից 15 կմ հարավ-արևելք, իսկ Երևանից 13 կմ հյուսիս`<<Արզնի-Շամիրամ>> Ջրանցքի ձախ ափին: Հեռավորությունը Երևան-Սևան մայրուղուց 7 կմ է: Համայնքն ապահովված է խմելու ջրով` Արզական-Երևան կենտրոնական ցանցից, ինչպես  նաև ոռոգման ջրով` <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքից: 60%-ով գազիֆիկացված է: Բնակիչները զբաղվում են խոզաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ:  Համայնքն ունի կապի հանգույց, 1 ամբուլատորիա: Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-16 09:05:47