Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արգել

Մակերես` 5.44կմ2

Բնակչություն` 3300

Համայնքում գործում են` 1  դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն, 1 գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 1428 մ
հեռավորությունը մարզկենտրոնից` 35 կմ
հեռավորությունը մայրաքաղաքից` 30 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Նախկինում Լուսակերտ, Եղվարդից 9 կմ հյուսիս-արևելք: Հիմնադրվել է 1948 թվականին, որպես Գյումուշ-ՀԷԿ-ի բանավան: 1991թ. բնակավայրին նորից տրվել է գյուղի կարգավիճակ և 1996թ. կրկին վերանվանվել իր նախկին անվամբ` Արգել: Արգելից հյուսիս` Հրազդանի ձորում կանգուն է 7-րդ դ. Կարենիսի վանքը: Լուսակերտից հյուսիս-արևելք` Ձորալանջին, գտնվում է միանավ փոքր եկեղեցի` հիմնադրված 4-5 դդ-ում եւ <<Թուխ Մանուկ>> մատուռը: Գյուղը գտնվում է Կոտայքի մարզի հարավ-արևլյան, իսկ նախկին Նաիրիի շրջանի` հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի աջափնյա լեռնալանջին: Բնակավայրն ունի շատ հին պատմություն, բայց պաշտոնապես նրա թվագրումն սկսվում է 1898 թ.: Բնակիչների 98%-ը հայեր են` հիմնականում 1929-30 թթ. բռնագաղթված Արևմտյան Հայաստանից: Բնակվում են նաև Ադրբեջանից բռնագաղթված  փախստական ընտանիքներ: Գյուղը հայտնի է իր բարենպաստ կլիմայով, որտեղ ամռան շոգ ամիսներին բավականին զով է, ձմռանն էլ` համեմատաբար մեղմ: Արելյան մասից բացվում է մի հրաշալի տեսարան` Հրազդանի կիրճն իր անզուգական բնապատկերով, որի գեղեցկությանը չեն դիմացել նույնիսկ հայտնի ռեժիսորներ` նկարահանելով հատվածներ իրենց ֆիլմերի համար:   Գյուղը մինչեւ 90-ական թթ. եղել է արդյունաբերական բնակավայր` գերակշիռ թվով բանվոր ծառայողներով, իսկ ներկայումս բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ:  Արգելում է գտնվում Գյումուշ-ՀԷԿ -ը` Սևան-Հրազդան կասկադի և ՀՀ բոլոր ՀԷԿ-երից ամենահզորը: Կարեւորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է նաեւ արտասահմանյան կապիտալ ներդրումների շնորհիվ վերագործարկված <<Արգել>> ՓԲԸ -ն, որտեղ կթողարկվեն համակարգչային տեղնիկայի եւ տպագրական մեքենաների որոշ դետալներ: Սննդի արդյունաբերության կարեւորագույն ձեռնարկություն է հացի արտադրական փուռը: Համայնքում գործում են տասնյակից ավելի մասնավոր օբյեկտներ: Հիշատակման է արժանի <<Լուսակերտի հանգստյան տուն>> և <<Արգել վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ-ները, որտեղ յուրաքանչյուր տարի հանգսի նպատակով եւ տարբեր հասարակական , մշակութային, կրթական միջոցառումների շրջանակներում հարյուրավոր մարդիկ տարբեր բնագավառներից այցելում են այստեղ, կազմակերպում սեմինարներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ: Գյուղն ունի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսների հուշարձան կոթողներ: Վերջինիս հեղինակն է հայտնի քանդակագործ, գյուղի բնակիչ եւ պատվավոր քաղաքացի Արսեն Փանոսյանը, որը նաև հարավից գյուղ մուտք գործող ճանապարհին քանդակել է խաչքարերի մի անզուգական համալիր և այն անվանել <<Քրիստոնյա Հայաստան 1700>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-21 14:59:14