Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ծաղկաձոր համայնք

Բնակչություն` 7393

Ծաղկաձոր համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Ծաղկաձորը (Կոտայքի մարզ) հարմարավետ կուրորտային քաղաք է՝ 1589 բնակչությամբ: Այն գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին, ծովի մակարդակից 1840մ բարձրության վրա: Մայրաքաղաք Երևանից Ծաղկաձորը գտնվում է  60 կմ  հեռավորության վրա: Ծաղկաձորից հյուսիս և հարավ ձգվող զառիթափ լեռնաշղթաները ծածկված են անտառներով: Արևմուտքից արևելք հոսում է Տանձաղբյուր գետը՝ լցվելով Հրազդանի վտակ Մարմարիկ գետը:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Ծաղկաձորի անունն արդեն իսկ հուշում է, որ այն հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր:
«Ծաղիկների ձոր»-ում (ինչ բառացի նշանակում է քաղաքի անունը) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները (իշխանները): Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: Դարեդար Ծաղկաձորը մնացել է իշխանների տիրապետության տակ:
Վաղ միջնադարում (IV — Vդդ.) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին: VIդ.-ում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի` Կարին-Պահլեվիդներից: Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033թ. հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը` հովտի իրական գանձը:
XVIIդ. սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձորըե, տեղանքը կոչեցին Դարաչիչագ (քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947թ-ին): Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828թ.), Ծաղկաձորը մտավ Էրիվան նահանգի մեջ: Այդ տարիներին Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Այստեղ իր ամառային նստավայրերը սկսեց կառուցել արդեն նահանգային հասարակության սերուցքը: Քաղաքը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային իշխանության օրոք: Ծաղկաձորում հանգստանում էին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները,այլև այստեղ գալիս էին ԽՍՀՄ ողջ տարածքից: Հովտում գործում էին երկու տասնյակ պիոներական ճամբարներ, հանգստյան տներ: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն: Ուստի Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք` 1968թ.-ի Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Իսկ երբ 1972թ.-ին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային կուրորտ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքը արագ կերպով հաղթահարեց ճգնաժամը և դարձավ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի առաջնակարգ զբոսաշրջության կենտրոններից մեկը:
 Այսօր Ծաղկաձորը ժամանակակակից հանգստավայր է`զարգացած տուրիստական ենթակառուցվածքով, հիասքանչ շրջակա միջավայրով և անվտանգության բարձր մակարդակով: Այն հարմարավետ կուրորտային քաղաք է, որն առաջարկում է համաշխարհային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Քաղաքը սերտ կապեր է հաստատել լեռնադահուկային տուրիզմի այնպիսի համաշխարհային կենտրոնների հետ:

ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մակերես` 380կմ2
Բնակչություն` 5741
Մեղրաձոր համայնքը մարզկենտրոնից գտնվում է 15կմ, մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Մեղրաձոր համայնքը:
Մեղրաձոր համայնքը բազմաբնակավայր համայնք է:
Մեղրաձոր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Մեղրաձոր գյուղը: Համայնքի բնակավայրերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի բնակավայրերը շրջապատված են անտառներով: Անտառնները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով , մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով:
Մեղրաձոր համայնքի բնակավայրերում կա եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր:
Մեղրաձոր համայնքը բարենպաստ պայմաններ ունի զբոսաշրջության զարգացման համար և իր կանաչապատ,հարուստ բնությամբ միշտ էլ գրավել է բոլորի ուշադրությունը:
Մեղրաձոր համայնքի բնակավայրերի վարչական տարածքի, առկա և մշտական բնակչության, տնային տնտեսությունների ցուցանիշները

Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Զովաբեր, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր համայնքներին և ՀՀ Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերին:
Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:

ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂ
մակերեսը - 12429 հա
Բնակչության թիվը – 2631
ներկայիս անվանումը – Մեղրաձոր
պատմական անվանումները - Թեժառույք, Թայչարուխ
հիմնադրման ժամանակաշրջանը -1830թ
Հեռավորությունը մայրաքաղաքից - 60կմ
Բնակչության կազմը – հայեր, ռուսներ
Օգտակար հանածոներ - ոսկի, պղինձ, նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումին
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - մարզամշակութային կենտրոն
Արտադրական ձեռնարկություններ – չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղացիական տնտեսություն է /անասնապահություն , հողագործություն և մեղվաբուծություն /։
Հայտնի մարդիկ - Հակոբյան Թևոս Ղազարի տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ղարիբյան Իգիթ Գարեգինի պատմական գիտությունների դոկտոր, Մկրտչյան Ավետիք Թաթոսի տնտեսական գիտությունների դոկտոր, Խաչատրյան Սամվել Համազասպի տեխնիկական գիտությունների դոկտոր, Կարապետյան Կորյուն Աշոտի տեխնիկական գիտությունների դոկտոր, Մինասյան Վրեժ Խաչատուրի փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սարգսյան Լևոն Սարգսի տեխնիկական գիտությունների թեկնածուի, Ներսիսյան Մելիք Գուրգենի տեխնիկական գիտություների թեկնածու
Հոգևոր կառույցներ - Սուրբ Աստվածածին եկեղեցի, կաթոլիկ վանք /1190 թվական/
Պատմամշակութային հուշարձաններ - Մեծ հայրենականում զոհվածների հուշարձան
Համայնքի մասին գրքի առկայություն - առաջին գիրքը <<Արծափ-Մեղրաձոր>> 2006թ. Հեղինակ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Ղարիբյան, երկրորդ գիրք <<Մեղրաձոր>> 2008թ. հեղինակ` մանկավարժ Ալեքսան Հարությունյան
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մեղրաձո'րը սարերի, ձորերի, կարկաչուն աղբյուրների, ու թավուտ անտառների գյուղ է։
Գորշ են սարերը, գորգանման անտառները, անտառամերձ գոտու և տեսարժան վայրերի առկայությունը տալիս է տուրիզմի զարգացման հնարավորություն։
Գյուղը գտնվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի /Հրազդանի աջակողմյան վտակներ/ դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Փամբակի հարավահայոց լանջերը լերկ են, ժայռոտ ու կտրտված։ Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով և նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումինը գերակշիռ է։ Մեղրաձորում գործում է ոսկու հանքը 1987թվականից։
Համայնքի պատմական անվանումներից է Թեժառույք և Թայչարուխ:
Թեժառույք կոչվել է անտիկ ժամանակներից մինչև 17-րդ դարի սկիզբը Մարմարիկ Մեղրաձոր թեժ գիծ արագահոս գետերի դելտայում գտնվելու համար։ Անվան արմատներն են <<Թեժ>> և <<Առու>> բառերը:
Թայչարուխ կոչվել է 17-րդ դարի կեսերից մինչև 1946թ։ Պարսից Աիրգունա-խանը դեպի Թուրքահայաստան մի քանի արշավանք է կատարել և մուսուլման բնակչությանը բռնագաղթեցրել անմարդաբնակ հայկական տարածքներ։ Թեժառույքում հաստատվել են թուրք-կարակալպակներ, որոնք էլ նոր բնակավայրին տվել են իրենց հնչմամբ Թայչարուխ անունը։ Անունն առաջացել է թուրքերեն <<Թայ>>-զույգ և <<Չայ>>-գետ բառերի բարդացումից, որ նշանակում է զույգ գետերի արանքում գտնվող բնակավայր։
Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին: Գյուղը հայերով կրկին վերաբնակեցվել է 1830 թվականի մայիսին տաճկահայաստանի Բայազետի փաշայության Արծափ գյուղից արտագաղթածներով /52 ծուխ, 336 շունչ/։
Մեղրաձոր- ՀՍՍՀ գերագույն խորհրդի 30.05.1946թ. որոշմամբ, ի թիվս հանրապետության բազում այլ բնակավայրերի, Թայչարուխը վերանվանվեց Մեղրաձոր։
Համայնքում առկա է թվով վեց բազմաբնակարան շենքեր, 154 բնակարանով, որում ապրում են հիմնականում դրսեկ հայեր, և 25 ծուխ Ադրբեջանից փախստական հայեր։
Գյուղում գործում են հիմնանորոգված դպրոցը 360 աշակերտով, 33 ուսուցչով, մանկապարտեզը` 12 հաստիքով 63 երեխայով, մարզամշակութային կենտրոնը` 12 հաստիքով, որտեղ գործում է դաշնամուրի, դուդուկի, դհոլի, պարի, ձյուդո ըմբշամարտի խմբակներ, որտեղ հաճախում են 100 աշակերտ։ Գյուղապետարանի աշխատակամը 13 հաստիք, որից քաղաքական պաշտոն` 1 համայնքի ղեկավար` հայցողական պաշտոններ 2, համայնքային ծառայողներ 5, տեխնիկական սպասարկողներ 5։
Գործում է կապիտալ նորոգված բժշկական ամբուլատորիան 15 հաստիքով, 2 բժիշկներով:
Գյուղը տվել է գիտության նվիրյալներ 10 գիտնական, որոնցից 4-ը դոկտորի, 6-ը գիտության թեկածուի գիտական աստիճան ունեն, 2-ը պրոֆեսորի կոչումով։
Գյուղի դիմաց, 2կմ անտառապատ մի հրվանդանի վրա 1190-ականներին վրացահայ իշխան-զորավար Իվանե Զաքարյանի պատվերով կառուցվել է կաթոլիկ վանք, որը վնասվածքով կանգուն է մինչ օրս։
Գյուղամիջում է սուրբ Աստվածածին եկեղեցու 2 շենքը /առաջինը փայտածածկ մատուռ է եղել/, որը
կառուցվել է 1881թ. և գործել է մինչև 1931թ.։ 70 տարի շարունակ նպատակին չի ծառայել, հետո համայնքի ղեկավարի օգնությամբ, բարերարների նվիրատվությամբ և համայնքի բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել և օծվել է 2011թ հոկտեմբերի 15-ին:
Գյուղում բնակեցված է 60 տոհմ ու տոհմաճյուղ։ Գրվել է 24-ի համառոտ պատմությունը, կազմվել է տոհմածառը։
Գյուղը տվել է Մեծ հայրենականում 186, Արցախի հերոսամարտում 10 զոհ: 1980 թվականնեին կառուցվել է Մեծ հայրենականում զոհվածների հուշարձան, որը դարձավ ոչ միայն խնկարկելի սրբավայր, այլ նաև ուխտատեղի։

ԱՂԱՎՆԱՁՈՐ ԳՅՈՒՂ
Մակերեսը - 3566 հա
Բնակչության թիվը - 1306 մարդ
ներկայիս անվանումը - Աղավնաձոր
պատմական անվանումները -Բաբաքշի
հիմնադրման ժամանակաշրջանը - 1830 թվական
Հեռավորությունը մայրաքաղաքից - 60 կմ
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ - գրանիտ
Կրթական հաստատություններ - 1
Մշակութային հաստատություններ - 1
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն, հողագործություն
Հայտնի մարդիկ - Արամ Դանիելյան, Անդրանիկ Մանուկյան
Հոգևոր կառույցներ - VII դարում կառուցված եկեղեցի:
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
1830 թվականին գյուղը վերաբնակեցվել է Ալաշկետի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո:
Գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև: Գյուղում զարգացած է զբոսաշրջությունը, քանի որ այն ունի գեղատեսիլ վայրեր և գործող բազմաթիվ հանգստյան տներ: Համայնքն ունի հերոսական անցյալ: Հայրենական մեծ պատերազմին համայնքից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը ետ չեն վերադարձել: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդներից կազմավորվել է <<Ալաշկերտ>> ջոկատը, որի հրամանատարն էր Զարզանդ Դանիելյանը, ով 1991 թվականին Գետաշենի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհվեց: Այժմ նրա անունով է կոչվում Աղավնաձորի միջնակարգ դպրոցը: Արցախյան պատերազմում զոհվեցին նաև Աղավնաձորի զավակներ Անդրանիկ Խաչատրյանը և Արթուր Պետրոսյանը:

ԱՐՏԱՎԱԶ ԳՅՈՒՂ
Մակերեսը - 10638հա
Բնակչության թիվը - 556
Ներկայիս անվանումը - Արտավազ
պատմական անվանումները - Թաքառլու
հիմնադրման ժամանակաշրջանը - 1950թ.
Հեռավորությունը մայրաքաղաքից - 65 կմ.
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - ակումբ
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն և անասնապահություն
Հոգևոր կառույցներ - Արտավազ վանք 7-րդ դար
Պատմամշակութային հուշարձաններ - չկա
գյուղի մասին գրքի առկայություն - չկա
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Նախկինում Թաքյառլու: Գտնվում է Մարմարիկ գետի ափին, Հրազդանից 24 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Նախկինում միավորված էր Հանքավանի կաթնաանասնապահական տնտեսության հետ: Կլիման առողջարար է, ամառային հանգստի համար օգտակար: Գյուղի դիմաց, Մարմարիկ գետի ձախ ափին կա քանդված եկեղեցի: Մոտակայքում են Արտավազի հին վանքն ու Կարակալա և Ուլաշիկ լքված գյուղերը: Գյուղի տարածքում են գտնվում հանգստյան տներ, ճամբարներ:

ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂ
Մակերեսը - 8141 հա
Բնակչության թիվը - 111
ներկայիս անվանումը - Հանքավան
պատմական անվանումները - Միսխանա
հիմնադրման ժամանակաշրջանը - 19-րդ դար
Հեռավորությունը մայրաքաղաքից - 83 կմ
Բնակչության կազմը - հայեր, հույներ, ռուսներ
Օգտակար հանածոներ - մոլիբդեն, ոսկի
Կրթական հաստատություններ - չկա
Մշակութային հաստատություններ - չկա
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն
Հոգևոր կառույցներ - կաթոլիկ եկեղեցի
Պատմամշակութային հուշարձաններ - չկան
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մինչև 1949թ. Միսխանա, Միխայլկովա: Հեռավորությունը մարզկենտրոնից 29 կմ հյուսիս-արևմուտք: Բնակչությունը հիմնականում 1990-1991թթ. Ադրբեջանից բռնագաղթած հայեր են: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ: Հանքավանը բարձր կլիմայական առողջարան է: Կլիման չափավոր է, ամառը` զով, խոնավ, ձմեռը` մեղմ, ձյունառատ, երկարատև: Հանքավանի աղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով նման են եսենտուկյան ջրերին: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Գործում են առողջարաններ և հանգստյան տներ:

ԳՈՌԳՈՉ ԳՅՈՒՂ
Բնակչության թիվը - 23
Մեղրաձոր համայնքի վարչատարածքային մաս է կազմում Գոռգոչ փոքր ամառանոցային գյուղը, որի /նախկինում Կորչլու/ ադրբեջանցի բնակչությունը կամովին ադրբեջան արտագաղթեց 1992թ։

ՄԱՐՄԱՐԻԿ ԳՅՈՒՂ
Մակերեսը - 3144 հա
Բնակչության թիվը - 746

ներկայիս անվանումը - Մարմարիկ
պատմական անվանումները - Փաշի գյուղ
հիմնադրման ժամանակաշրջանը -1915թ.
Հեռավորությունը մայրաքաղաքից - 58 կմ
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - չկա
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն և գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - Սուրբ Հովհաննես եկեղեցի
Պատմամշակութային հուշարձաններ - 1945թ.հայրենական պատերամում զոհված զինվորների հիշատակին կառուցված հուշարձան, Արցախյան պատերազմում և 1915թ-ի ցեղասպանության նահատակների հիշատակին կառուցված հուշատախտակ
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մարմարիկ գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, Մարմարիկ գետի հովտում, Հրազդանից 12 կմ հյուսիս-արևմուտք: Մարմարիկի սարերը հայտնի են իրենց սառնորակ աղբյուրներով, որը բավարարում է գյուղին 100 տոկոսով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, մշակությամբ: Գյուղում պահպանվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին: Գյուղի ջրերով սնվում է նաև Մեղրաձոր գյուղը: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով:

ՓՅՈՒՆԻԿ ԳՅՈՒՂ
Բնակչության թիվը - 385

Բնակչության կազմը - հայեր
Նախկինում Ախունդով: Մինչև 90-ական թթ. գյուղի բնակիչների հիմնական մասը կազմում էին այլազգիներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50