Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ ԵՎ բնակավայրեր

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղ

Բնակչություն` 1304

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՂԱՎՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Գյուղի ներկայիս անվանումը - Աղավնաձոր
Գյուղի պատմական անվանումները  -Բաբաքշի

Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը - 1830 թվական

սահմանակից է - Հրազդան, Մարմարիկ, Մեղրաձոր

Գյուղի մակերեսը - 1347,7 հա

Հեռավորությունը մայրաքաղաքից - 60 կմ

Բնակչության թիվը - 1304 մարդ

Բնակչության կազմը - հայեր

Օգտակար հանածոներ - գրանիտ

Կրթական հաստատություններ - 1

Մշակութային հաստատություններ - 1

Մարզական հաստատություններ - չկա

Արտադրական ձեռնարկություններ - չկա

Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն, հողագործություն

Հայտնի մարդիկ - Արամ Դանիելյան, Անդրանիկ Մանուկյան

Հոգևոր կառույցներ - VII դարում կառուցված եկեղեցի

Գյուղի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
1830 թվականին գյուղը վերաբնակեցվել է Ալաշկետի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո:
Գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև: Գյուղում զարգացած է զբոսաշրջությունը, քանի որ այն ունի գեղատեսիլ վայրեր և գործող բազմաթիվ հանգստյան տներ: Համայնքն ունի հերոսական անցյալ: Հայրենական մեծ պատերազմին համայնքից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը ետ չեն վերադարձել: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդներից կազմավորվել է <<Ալաշկերտ>> ջոկատը, որի հրամանատարն էր Զարզանդ Դանիելյանը, ով 1991 թվականին Գետաշենի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհվեց: Այժմ նրա անունով է կոչվում Աղավնաձորի միջնակարգ դպրոցը: Արցախյան պատերազմում զոհվեցին նաև Աղավնաձորի զավակներ Անդրանիկ Խաչատրյանը և Արթուր Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-02-19 12:51:57