Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գառնի

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՒՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Գառնի
Համայնքի պատմական անվանումները -Գառնի, Գիասնիանի,Գյառնի,Բաշ Գառնի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - մ.թ.ա. 2166 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Գողթ, Գեղարդ, Հացավան, Արամուս, Զովք, Կամարիս
Համայնքի մակերեսը - 5875 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
Բնակչության թիվը - 7990
Բնակչության կազմը - հայեր, ռուսներ
Օգտակար հանածոներ - բազալտ քար
Կրթական հաստատություներ - 1 ավագ, 2 հիմնական դպրոց 
Մշակութային հաստատություններ - մարզամշակութային կենտրոն, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց
Արտադրական ձեռնարկություններ - հացի արտադրամաս, կաշվի արտադրամաս
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեություն, անասնապահություն
Մարզական հաստատություններ - սպորտ դպրոց
Հայտնի մարդիկ - բժիշկներ, մանկավարժներ
Հոգևոր կառույցները - Սբ.Աստվածածին 14-րդ դար, Մաշտոց կաթողիկոսի մատուռ` 879թ.
Պատմամշակութային հուշարձաններ - թվով 29
Համայնքի մասնին գրքի առկայություն- Գառնիի գանձերը /Երևան 2011թ./
Գառնեցի կաթողիկոսներ` Սողոմոն Ա Գառնեցի 791-792, Գևորգ Բ Գառնեցի 877-897,Պողոս Բ Գառնեցի 1418-1430, Պողոս Գառնեցի 1415-1419,Մելիքսեթ Գառնեցի 1600-1620
 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գտնվում է Ազատ գետի բարձրադիր աջ ափին, երեք կողմերից խիստ զառիվեր ժայռալանջերով կերտված թերակղզու եռանկյունի սարավանդի վրա: Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166թ.: Ըստ կիսաավանդական պատմության` կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ: Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին: Իբր վերջինիս թոռան` Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը` Գորնեա անունով: Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով: Հավանաբար հիմնադրվել է 3-2-րդ դդ./մ.թ.ա./: Մ.թ. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք` հավանաբար 77թ.: Արտաշիսյանների եւ Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ: Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի/914 - 928/ օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք: Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն: Ամրոցի տարածքում է գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը: Մեր մատենագիրներն այն հաճախ հիշատակում են <<Տրդատի թախտ>> անունով: Կառուցվել է մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսին: Չորս կողմից սյունազարդ է, սյուների թիվը` 24: Սկզբնական շրջանում տաճարում Տրդատ Գ-ի քրոջ` Խոսրովադուխտի ամառանոցն էր: Տաճարը կործանվել է 1679թ.` Երևանի երկրաշարժի հետուանքով: 1975 թ. այն վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի գլխավորությամբ: Ամրոցից ու հեթանոսական տաճարից բացի այստեղ գտնվում են 4-րդ դարի միանավ մի եկեղեցու ավերակները, Թուխ-Մանուկ և Սբ. Սարգիս մատուռները, 11-13-րդ դդ. քարայրեր, Սբ. Աստվածածին եկեղեցին, 12-րդ դարի կենտրոնագմբեթ Մեսրոպ Հայրապետի անվան փոքր եկեղեցին: Գառնիում են ծնվել Սողոմոն Ա Գառնեցի/791 -792/ և Գևորգ Բ Գառնեցի/877- 897/ կաթողիկոսները: Գյուղում կանգուն է նաև Գառնիի կամուրջը, որը կառուցվել է 11-րդ դարում և Գառնին կապում է Հավաց թառ վանքի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:35:44