Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղ

Բնակչություն` 949

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Ողջաբերդ
Համայնքի պատմական անվանումները – չկա
Որ համայնքին է սահմանակից - Ձորաղբյուր, Զովք, Հացավան, Գեղադիր, Ջրվեժ
Համայնքի մակերեսը - 1426.47 ք/մ
Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
Բնակչության թիվը - 949
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ -չկա
Կրթական հաստատություններ - հանրակրթական դպրոց /տնակ/
Մշակութայի հաստատություններ - ակումբ /տնակ/
Մարզական - հաստատություններ - չկա
Արտադրական – ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն և այգեգործություն
Հայտնի մարդիկ - Հովհհաննիսյան Վլադիմիր Արարատի, Մարգարյան Ժիրայր Գեղամի
Հոգևոր կառույցներ - չկա
Պատմամշակութային հուշարձաններ - չկա
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղ` Աբովյանից 15 կմ հարավ-արևելք: Գյուղի շրջակայքում պահպանվել են հին հուշարձաններ, քարայրներ: 1960-1962թթ. պեղումներից բացվել են 4-5-րդ դդ. գմբեթավոր եկեղեցու և ամրոցի ավերակներ: Գյուղով է անցնում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմայրուղին: Բնակիչները զբաղվում են պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ներկա վիճակում համայնքի ամբողջ տարածքը հողի սողանքային երևույթների պատճառով գտնվում է վթարային վիճակում, որն իր բացասական ազդեցությունն ունի բնակելի տների, վարչական շենքերի, մշակույթի օջախների, դպրոցական շենքի և շինությունների վրա: Դպրոցը տեղափոխվել է շարժական տնակներ, գրադարանը` գյուղապետարանի շենք, բուժկետը` շարժական տնակ: Համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային պլան չի մշակում` կապված սողանքայի ակտիվ երևույթների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31