Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղարդ

Մակերես` 11.34կմ2

Բնակչություն` 467

Համայնքում գործում է 1 դպրոց
բարձրությունը ծովի մակերևույթից` 1950 մ
հեռավորությունը մարզկենտրոնից` 85 կմ
հեռավորությունը մայրաքաղաքից` 30 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գեղարդ / նախկին Արթիզ / գյուղը հիմնադրվելէ մոտ մ.թ. 1-ին դարում` Տրդատ թագավորի որդու կողմից: Ըստ ավանդության հայր և որդի գժտվել են և հայրը որդուն ասել է . <<Առ քեզ մի թիզ հող, գնա ու քեզ համար առանձին ապրիր>>: Ներկայիս գյուղատեղը հավանության է արժանացել որդու կողմից. նա հիմնադրել է գյուղը և կոչել Արթիզ: Գյուղի ներկայիս բնակչության նախնիների մի մասը 1914թ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգից, իսկ մյուս մասը ` Կամոյի շրջանից: 1914թ. գյուղում կառուցվել է դպրոցական շենք, որը ծառայել է ոչ միայն գյուղի, այլև շրջակայքի 4 գյուղերի համար որպես կրթօջախ ու մինչև օրս ծառայում է որպես  դպրոցի շենք: Գեղարդ անվանումը ստացել է 1936թ: Գյուղը գտնվում է հայոց խորհրդանիշ Մասիսներին դեմ-դիմաց: 1950թ. համարյա ամբողջ բնակչությունը վերաբնակեցվել է , և գյուղում մնացել է 7 ընտանիք: Ներկայումս գյուղն ունի 126 ծուխ, կառուցվում է նոր դպրոցական շենք: Բնակավայրը ամբողջովին թաղված է կանաչ այգիների մեջ, ունի մշտական ինքնահոս խմելու և ոռոգման ջուր:  Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գեղարդա վանքի հիմնադրումը վերագրվում է 3-4դդ. Գրիգոր Լուսավորչին և Սահակ Պարթև կաթողիկոսին: Գեղարդ անունը գործածական է դառնում 13-րդ դարում, երբ այստեղ է բերվում այն գեղարդը, որով իբր խոցել էին Քրիստոսին: Վանքի ճարտարապետական համալիրը հիմնականում կառուցվել է 13-րդ դարում, նրա մեջ մտնում էին գլխավոր եկեղեցին` կից գավիթով, ժայռափոսը, երկու եկեղեցիները, ժամատուն-տապանատունը, խուցերը, պարիսպները և հյուրատները: Գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարյան տոհմի հայ իշխանների օրոք` 1215 թվականին, գավիթը` 1215-1225 թվականներին: 13-րդ դարի կեսերին Գեղարդա վանքը Զաքարյաններից գնում է Պռոշ իշխանը և ձեռնարկում վիմափոր եկեղեցու շինարարությունը, որն ավարտվում է 1230-1250 թթ. ճարտարապետ Գալձակի գլխավորությամբ: Վիմափոր երկրորդ եկեղեցին կառուցվել է 1283-1288թթ, որին կից ժամատուն-տապանատունը Պռոշյանների տոհմական դամբարանն էր: Գեղարդի վանքը հայկական ճարտարապետության ամենաբարձրակարգ կոթողներից մեկն է, որն ամեն տարի ձգում է հազարավոր զբոսաշրջիկների: Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի գրչության խոշոր կենտրոններից է եղել: Դեռւս 8-րդ դարի կեսերին այստեղ է ապրել և ստեղծագործել Աթենքում կրթված գիտնական, երգիչ, երաժիշտ Գրիգոր Գոզիկը /Այրիվանեցի/: Վանքի գիտական և ուսումնական կյանքը սկսում է աշխուժանալ 13-րդ դարում` վարդապետներ Հովհան Գառնեցու և պատմիչ-գիտնական Մխիթար Այրիվանեցու օրոք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-29 20:30:12