Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ` Վահագն Ոսկանյան

(0223) 2-36-63, 2-73-37 (0223) 2-37-58   էլ. փոստ

                        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի մասին տվյալների հիման վրա առաջարկություն է ներկայացնում մարզպետին արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատելու մասին.
7) սահմանված կարգով կազմակերպում է պետական առողջապահական ծրագրերի իրագործումը, մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
8) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
9) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
10) իրականացնում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման կազմակերպումը:
11) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավար կադրերի որակավորումը /ատեստացիա/ և մրցույթների կազմակերպման ապահովման գործընթացը.
12) կազմակերպում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացումը.
13) իրականացնում է մարզի սոցիալական աջակցության ծրագրերը.
14) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս:
15) իրականացնում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը` աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով.
16) իրականացնում է մարզում փախստականներին սեփականության իրավունքով բնակարանների անհատույց հատկացումը.
17) կազմակերպում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
18) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը.
19) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
20) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
21) իրականացնում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման կազմակերպումը.
22) աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
23) աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը
24) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ
 

Սոցիալական ապահովության բաժին
Սոցիալական ապահովության բաժնի պետ` Վանիկ Հունանյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-67-85   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:35:44