Մարզպետարան
Կառուցվածք

Նունե Հովհաննիսյան
Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ
0222 2 09 64. 0222 2 55 02,
Կենսագրություն
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
Կրթություն
Աշխատանքային գործունեություն
Այլ տվյալներ
Գործառույթներ / իրավասություններ
Գործակալության պետը`
ա)ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
բ) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղեկալին` օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ)սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը,յուրաքանչյուր աշխատակցի տարածքը` ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
դ)ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
ե) հաստատում է նպաստի նշանակման, մերժման,դադարեցման,կասեցման կարգադրությունները,վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
զ)ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
է)ապահովում է մարզպետի կարգադրությունների և ցուցումների ,ինչպես նաև մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների,ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնմում է աշխատակազմի ղեկավարին.
ը)առաջարկություններ է ներկայացնում մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի,ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ)Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
ժ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու,վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները,իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժբ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր,առաջարկություններ,եզրակացություններ,այլ փաստաթղթեր նախապատրաստելը,ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժգ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագիրը.
ժդ)Աշխատակազմի ղեկավարին,ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ`Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ի)ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման,տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
իբ)իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
իգ)ատեստավորումից առնվազ երկու շաբաթ առաջ ներկայացնում է անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իդ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինողների մասին.
իե) այլ մարմիններից ,պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ)Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
իէ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը)իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):