Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ` Մհեր Եղիազարյան
0223 2 32 40
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը
2) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
4) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:
5) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
6) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, առաջարկություն է ներկայացնում մարզպետին սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում կարանտին սահմանելու և այն չեղյալ հայտարարելու մասին.
7) աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
8) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում բուսական և կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում իրականացնում դրանք.
9) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
10) աջակցում է անտառների և անտառտնկարկների պահպանությանն ու օգտագործմանը.
11) բուսական աշխարհի պաշտպանության և վերարտադրության նպատակով միջոցառումներ է իրականացում` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
12) աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում համապատասխան պետական մարմիննեի տարածքային ծառայությունների գործունեությանը.
13) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
14) մասնակցում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի վարչական տարածքում.
15) մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը ներգրավում է անտառային հրդեհների մարման աշխատանքներին.
16) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է պետական ծրագրեր անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով.
17) մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու օգտագործմանն առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.
18) մարզի ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս տեղյակ է պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու ուղղությամբ.
19) հսկողություն է իրականացնում իրենց ենթակայության կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ է պահում բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբածանմանը՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար.
20) հսկողություն է իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ օրենքներով սահմանված այլ դեպքերում.
21) մասնակցում է թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը և պետական ծրագրերի կազմմանը.
22) կազմում է թափոնների գործածության ոլորտում տարածքային նշանակության ծրագրեր և համակարգում է դրանց իրականացումը.
23) համակարգում է չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) ուղղությամբ տարվող աշխատանքները.
24) կազմակերպում է մարզի վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավումը.
25) իրականացնում է մարզի վարչական սահմաններում թափոնների տեղադրման վայրերի լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվություններ տալը.
26) իրականացնում է մարզի վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմումը և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացումը.
27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
28) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
29) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
30) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
31) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ: