Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-73-01

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1971թ., 01 հունվարի. Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Կրթություն

1977-1988 թթ.-Հրազդան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց

1989 -1994թթ-Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, էլեկտրֆիկացում եւ ավտոմատացում բաժին

Աշխատանքային գործունեություն

1988-1989թթ.-Հրազդանի <<Լազուր>> կոմբինատ՝ 2-րդ կարգի բանվոր

1995-1996 թթ.-<<Հրազդանի էլ. ցանց>>Դ.Ձ.՝ դիսպետչեր

1996-1997թթ.-<<Կոտայքի էլ. ցանցեր>> ՏՎ՝  <<Հրազդան>> ենթակայանների խմբի վարպետ

1997-1998 թթ.-<<Աղբյուրակ Էլ ցանց>> մասնաճյուղ՝ գլխավոր ճարտարագետ

 1998-1999 թթ.-<<Կենտրոնական էլ. ցանց>> ՊՓԲԸ  Կոտայքի բախշիչ ցանցերի շահագործման մասնաճյուղ՝ Հրազդանի տեղամասի պետի տեղակալ:

1999-2000թթ.-Հրազդանի քաղ. էլ. ցանց  մասնաճյուղ՝ նորոգման ծառայության պետ

2001-2009թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի   տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն՝ առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

2009 թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի  տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի

Գործառույթներ / իրավասություններ

. Բաժնի պետը՝
ա) աջակցում  է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությանը.
բ)կազմակերպում է զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման  խնդիրների  հետ  տարվող աշխատանքները.
գ)ապահովում  է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ.
դ) մասնակցում է զորակոչային հանձնաժողովների կազմման գործընթացին.
ե) աջակցում է խաղաղ ժամանակ զորահավաքային աշխատանքներին.
զ)կազմակերպում է զորակոչի իրականացման,  զինվորական ծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքի անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ տարվող աշխատանքները.
է) մասնակցում է պետական սահմանների պահպանության գործում անհրաժեշտ աջակցության իրականացմանը.
ը) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին.
թ)մասնակցում է պաշտպանության նպատակով տարածքի հաղորդակցության ուղիների նախապատրաստման,  զորահավաքային ծրագրերի իրականացմանը.
ժ)մասնակցում է ոստիկանության, ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքներին.
ժա) կազմակերպում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման աշխատանքները.
ժբ)կազմակերպում է հարկային մարմինների, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ ՀԳՄ տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքները.
ժգ) կազմակերպում է մարզի ԱԻ և ՔՊ համակարգի աշխատանքները.
ժդ)կազմակերպում է մարզային ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների հետ կապված տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացումը, ՏԻՄ-երի և բնակչության ներգրավումը ՔՊ միջոցառումների իրականացմանը.
ժե)կազմակերպում է Մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքները, մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավման աշխատանքները.
ժզ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի  մշակմանը և կազմմանը.
ժէ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժը)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու  վերաբերյալ.
ժթ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իա)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իգ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իդ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,  Աշխատակազմի ղեկավարի  գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների  պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իը)ըստ անհրաժեշտության ներկայացնում է  համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36