Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հողաշինության բաժին

Հողաշինության բաժնի պետ` Գուրգեն Ավետիսյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 07 03   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   Հողաշինության բաժինը Վարչության նպատակների ու խնդիրների համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է Մարզի հողային հաշվեկշիռը.
7) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
8) վերահսկողություն է իրականացնում հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.
10) վերահսկողություն է իրականացնում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հարկերի գանձման, հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ.
11) վերահսկողություն է իրականացնում Մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում Մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
13) վերահսկողություն է իրականացնում Մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ.
14) Համայնքներում իրականացնում է տեսչական գործառույթներ հողային ֆոնդի նպատակային օգտագործման, պետական հողային կադաստրի վարման, հողի բերրիության վերականգնման, բարելավման և արդյունավետ օգտագործման, ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման, հողի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահմանման և օգտագործման, հողերի մոնիթորինգի բնագավառներում.
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16