Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գուրգեն Ավետիսյան

Գուրգեն Ավետիսյան

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-07-03

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961թ., 13-ը սեպտեմբերի. Կոտայքի մարզ ք. Հրազդան

Կրթություն
1969-1979թթ.-Հրազդանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1979-1984 թթ.-Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժին

Աշխատանքային գործունեություն
1984-1990թթ.- <<Հրազդանշին>> տրեստ՝ ինժեներ, աշղեկ, ԱՏ բաժնի ինժեներ, որակի վերահսկողության բաժնի իժեներ, ժող. վերահսկ. կոմիտեի նախագահ
1990-1991 թթ. - <<Բժիշկ>> ՓՄՁ՝ ճարտարապետ
1991-1996թթ. – Հրազդանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժին՝ ճարտարապետա-շինարարական վերահսկիչ
1996-1997թթ. – Կոտայքի մարզպետարանի անշարժ գույքի կադաստրի բաժին՝ հողաշինարար-ճարտարագետ
1997-2014թթ – ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանում՝ հաշվառման բաժնի պետ, ստորաբաժանման ղեկավարի տեղակալ
2015թվականի մարտի 17-ից – Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ:

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) Բաժնի աշխատանքային ծրագրի համաձայն կազմակերպում է Բաժնի աշխատանքները:
բ) ապահովում է Մարզպետի Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը:
գ) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը:
դ) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ:
ե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
զ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
է) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ը)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
թ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժա) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժբ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժգ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժդ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժե) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժզ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 14:58:53