Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ` Հարություն Ալեքսանյան

  էլ. փոստ

                              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) համակարգում է Մարզի տարածքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը.
7) վարչական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ.
8) առաջարկություն է ներկայացնում մարզպետին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն միջնորդություն ներկայացնելու մասին.
9) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
10) առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
11) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.
12) ընդունում է ՙԱռևտրի և ծառայությունների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվությունները.
13) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու վերաբերյալ.
14) մարզպետի հաստատմանն է ներկայացնում տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ.
15) համակարգում է տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը.
16) մարզպետի հաստատմանն է ներկայացնում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին տեղական զորակոչային հանձնաժողովների որոշումները,
17) որոշման նախագիծ է ներկայացնում մարզպետին զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ և այդ որոշումը ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով.
18) կազմակերպում է մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
19) կազմակերպում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումն ու մասնակցում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքների համակարգմանը.
20) մասնակցում է պետական համապատասխան ծրագրերով նախատեսված` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
21) տեղական ինքնակառավարման մարմիններին ու բնակչությանը ներգրավում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին.
22) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին հանձնարարականներ տալու` բնակչության պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
23) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին հանձնարարականներ տալու` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ.
24) կազմակերպում է մարզպետի` մարզի տարածքում բնակչության պաշտպանությունն ապահովելու պատասխանատուի գործառույթները.
25) իր լիազորությունների շրջանականերում կազմակերպում և ապահովում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում.
26) մասնակցում է պետական հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
27) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
28) առաջարկություն է ներկայացնում մարզպետին մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ և ուժեր ստեղծելու վերաբերյալ.
29) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում մարզպետին հանձնարարականներ տալու պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին.
30) մասնակցում է մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանմանը.
31) մասնակցում է մարզի բնակչության պատսպարման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման իրականացմանը.
32) մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականություն իրագործմանը.
33) կազմակերպում է մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ապահովումը, աջակցում է զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը.
34) պաշտպանության նպատակով մասնակցում է մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային պլանների ու խնդիրների կատարման իրականացմանը.
35) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանն ու oժանդակում դրանց իրագործմանը.
36) օրենքով սահմանված կարգով մարզի վարչական տարածքում ապահովում և կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
37) առաջարկություն է ներկայացնում մարզպետին օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով ապահովելու համար.
38) առաջարկություն է ներկայացնում մարզպետին տեղական հանրաքվե նշանակելու, եթե համապատասխան համայնքի ավագանին կազմավորված չէ.
39) օրենքով սահմանված ժամկետում քննում Է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերն ու մարզպետի եզրակացությունն է ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:
40) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ

 

Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժին
Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ` Վաչագան Թովմասյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-34-13

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժին
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ` Արմեն Հակոբյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-34-13

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:35:44