Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հարություն Ալեքսանյան

Հարություն Ալեքսանյան

ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ

էլ. փոստ

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1964թ., 05-ը հունվարի. Կոտայքի մարզ ք. Եղվարդ

Կրթություն
1970-1980թթ.-Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոց
1980-1985 թթ.-Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-իրավագիտական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1985-1992թթ.- Եղվարդի հեռակա դպրոց՝ պատմության ուսուցիչ, տնօրեն
1992-1995 թթ. – Նաիրիի շրջսովետի գործկոմ՝ ժողկրթբաժնի վարիչի տեղակալ
1995-1996թթ. – ԿԳՆ Նաիրիի շրջանային տարածքային տեսչության պետ
1996-1998թթ. – Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի պետ
1998-1999թթ – Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան՝ պրոռեկտոր
2002-2006թթ –ՀՀ իրավաբանական ինստիտուտ՝ պրոռեկտոր
2007-2008թթ. – ՀՀ ԿԳՆ <<Կրթության ազգային ինստիտուտ>>՝ մասնագետ
2010-2013թթ – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության վիճակագրության և վերլուծության բաժնի պետ
2015 թվ ապրիլի 22-ից հուլիսի 28- Կոտայքի մարզպետի խորհրդական
2015 թվականի հուլիսի 29-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետի պաշտոնակատար
 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը՝
ա)ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
բ)ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
գ)մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
դ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ե)համակարգում է Մարզի տարածքում տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, վարչական հսկողություն է իրականացնում Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ.
զ)իրականացնում է համայնքային ծառայության պետական միասնական տարածքային քաղաքականությունը.
է)վերահսկողություն է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում նախատեսված գործառույթների կատարման նկատմամբ.
ը)ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, իրականացման աշխատանքների կատարումը.
թ) աջակցում է համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացմանը.
ժ)աջակցում է զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ տարվող աշխատանքներին.
ժա) մասնակցում է զորակոչային հանձնաժողովների կազմման գործընթացին.
ժբ) աջակցում է խաղաղ ժամանակ զորահավաքային աշխատանքներին.
ժգ) աջակցում է զորակոչի իրականացման, զինվորական ծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքի անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ տարվող աշխատանքներին.
ժդ) մասնակցում է պետական սահմանների պահպանության գործում անհրաժեշտ աջակցության իրականացմանը.
ժե) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին.
ժզ)մասնակցում է պաշտպանության նպատակով տարածքի հաղորդակցության ուղիների նախապատրաստման, զորահավաքային ծրագրերի իրականացմանը.
ժէ)մասնակցում է ոստիկանության, ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքներին.
ժը) համակարգում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման աշխատանքները.
ժթ)համակարգում է հարկային մարմինների, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ ՀԳՄ տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքները.
ի)համակարգում է Մարզի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի, հակահամաճարակային միջոցառումների աշխատանքները.
իա)աջակցում է մարզային ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների հետ կապված տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, ՏԻՄ-երի և բնակչության ներգրավմանը ՔՊ միջոցառումների իրականացման գործում.
իբ)համակարգում է Մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման, մասնագիտացված ծառայությունների անտառօգտագործողների և բնակչության ներգրավման աշխատանքները.
իգ) ապահովում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ.
իդ)իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
իե)առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
իզ)սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.
իէ)համակարգում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման, մրցույթների ,ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, արդյունքների ամփոփման, պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման աշխատանքները.
իը)մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքներին.
իթ)առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարություն `համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.
իժ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լա)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղա-քացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իր Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լգ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լդ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լե)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ)ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ)Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լթ)Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լժ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լի)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-27 17:24:30