Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ` Հարություն Ալեքսանյան
0223 2 73 01
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) օրենքով սահմանված կարգով իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ.
2) համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է Մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացնելու համար.
3) իրականացում է համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական խորհրդատվության մատուցման աշխատանքներ, ներկայացնում պարզաբանումներ.
4) մասնակցում է համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման աշխատանքներին.
5) իրականացնում է խորհրդատվություն ու ներկայացնում պարզաբանումներ տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրենց սեփական լիազորությունների իրականացման հարցերով.
6) առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
7) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.
8) ընդունում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվությունները.
9) պատրաստում է Մարզպետի որոշման նախագիծ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական կամ նոր ընտրություններ (համամասնական կամ մեծամասնական ընտրակարգով) նշանակելու վերաբերյալ.
10) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
11) մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
12) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
13) գործողության մեջ է դնում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտին առնչվող պլանները:
14) համակարգում է Մարզի տարածքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը.
15) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.
16) կազմակերպում է մարզային զորակոչային հանձնաժողովի աշխատանքները
17) ուսումնասիրում և մարզային զորակոչային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և ազատելու մասին անձնական գործերը, հանձնաժողովի եզրակացությունները և առաջարկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.
18) կազմակերպում է մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
19) կազմակերպում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումն ու մասնակցում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքների համակարգմանը.
20) մասնակցում է պետական համապատասխան ծրագրերով նախատեսված` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
21) Մարզպետին ներկայացնում է առաջարկություններ ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին հանձնարարականներ տալու` բնակչության պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
22) Մարզպետին ներկայացնում է առաջարկություններ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին հանձնարարականներ տալու` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ.
23) իր լիազորությունների շրջանականերում կազմակերպում և ապահովում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում.
24) մասնակցում է պետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
25) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
26) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին հանձնարարականներ տալու պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին.
27) մասնակցում է մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանմանը.
28) մասնակցում է մարզի բնակչության պատսպարման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման իրականացմանը.
29) մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականություն իրագործմանը.
30) կազմակերպում է մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.
31) առաջարկություն է ներկայացնում Մարզպետի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով ապահովելու համար.
32) օրենքով սահմանված ժամկետում քննում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերն ու մարզպետի եզրակացությունն է ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին.
33) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ․
34) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
35) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
36) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
37) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ: