Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ` Նաիրա Մարգարյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 08 21   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   Բաժինն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
2) ապահովում է Մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.
3) ապահովում է Մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4) ապահովում է Մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է Մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը.
6) կազմակերպում է Մարզի զարգացման ծրագրերին ուղղված սեմինարներ և քննարկումներ.
7) կազմակերպում է Մարզի, համայնքների և այլ պետությունների համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքները.
8) կազմակերպում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող պետական, միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը.
9) իրականացնում է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
11) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
12) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով Բաժնի առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
13) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
14) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50