Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավարտվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլը

Ավարտվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլը 02.02.2022

Ավարտվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումները: Մարզի 11 համայնքներից տարածքային փուլեր են անցկացվել վեցում՝ Հրազդանում, Աբովյանում, Նաիրիում, Չարենցավանում, Բյուրեղավանում, Ծաղկաձորում: Մարզային փուլին մասնակցության իրավունք են ձեռք բերել նշված համայնքների 25 ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ: Մարզային փուլը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 1100-ին՝ Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում: 

2022 թվականի հունվարին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմողների թիվը կազմել է 10

2022 թվականի հունվարին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմողների թիվը կազմել է 10 01.02.2022

 2022 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետարան տեղեկություն ստանալու հարցմամբ դիմողների թիվը կազմել է 10, որից Հասարակական կազմակերպություններ – 4 հարցում՝ 3-ը ստացվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով Զանգվածային լրատվամիջոցներ – 2 հարցում Տարբեր գերատեսչություններ և կառույցներ – 4 հարցում, որից 1-ը վերահասցեագրվել է այլ մարմին: 2022 թվականի հունվար ամսին որևէ հիմքով տեղեկություն ստանալու...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 28.01.2022

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է՝ մեր Զինված Ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը: Հայոց բանակը երկար ճանապարհ է անցել, հաղթահարել բազմաթիվ փորձություններ ու, ցավոք, տեսել նաև պատերազմներ: Այսօր ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել և շնորհակալություն հայտնել այս պահին սահմանին կանգնած և հայրենիքի հանդեպ իր պարտքը մատուցող զինվորին, սպային, բոլոր զինծառայողներին և մաղթել ուժ, կորով, համբերություն: Վստահ եմ, որ Հայոց բանակն ավելի է հզորանալու և այսուհետ միմիայն հաղթանակներ է...

Արցախյան 44-֊օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի կողմից

Արցախյան 44-֊օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի կողմից 28.01.2022

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրման են արժանացել ️Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած բժիշկներ՝ Գեւորգ Վարդանյանն ու Նովլետ Զարդարյանը։ Անգնահատելի է թիկունքը մշտապես պահող և զինվորի կողքին գտնվող մեր բժիշկների սխրանքները, ովքեր իրենց ուսերին են կրում կյանքերի փրկության պատասխանատվությունը: Բարի ծառայություն՝ զինվորական և Հիպոկրատի երդման ներքո 

Արտագնա պատվաստումային խումբը կգործի Միկրոշրջանի շուկային հարող տարածքում

Արտագնա պատվաստումային խումբը կգործի Միկրոշրջանի շուկային հարող տարածքում 25.01.2022

 Հունվարի 27-ին Հրազդանի բժշկական կենտրոնի արտագնա պատվաստումային խումբը կգործի Միկրոշրջան թաղամասի շուկային հարող տարածքում՝ առավոտյան ժամը 10:00-16:00-ը:  Խումբը հագեցված է ՀՀ-ում շրջանառվող բոլոր տեսակի պատվաստանյութերով, ինչպես նաև COVID-19-ի դեմ խթանիչ՝ բուստեր դեղաչափով:  Մեր քաղաքացիներին հորդորում ենք մոտենալ և պատվաստվել՝ կոտրելով համավարակի տեմպը: 

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ 24.01.2022

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ահարոն Սահակյանը:  Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 14:13:34