Նորություններ
Լրահոս

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի պահանջների՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից գերատեսչական մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած մարզի քաղաքացիների: Մարզպետը շնորհավորել է գերատեսչական բարձր պարգևների արժանացած բոլոր...

Աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ 28.02.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր ու առաջիկա շաբաթվա անելիքները՝ • Մարզում 2022 թվականին նախատեսվող ճանապարհաշինական ծրագրեր • Գյուղատնտեսության ոլորտ՝ ոռոգման շրջանով պայմանավորված աշխատանքների պատշաճ կազմակերպում և իրականացում • Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթաց: Արդյունավետ աշխատանքային շաբաթ բոլորին:

Ռուս դասական արձակ գրականությունը Կոտայքի մարզի դպրոցների աշակերտների մատուցմամբ 25.02.2022
Հրազդանի Պ.Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կայացել է «Живая классика» խորագրով արձակ ստեղծագործության ասմունքի միջազգային պատանեկան մրցույթի Կոտայքի մարզային փուլը, որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության դպրոցների 19 աշակերտներ: Նրանք երեք-չորս րոպեի սահմաններում անգիր ներկայացրել են հատվածներ ռուսալեզու գրողների արձակ ստեղծագործություններից : Մարզային լսումների արդյունքում ընթերցանության մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու են...

Նոր՝ համաշխարհաին ռեկորդ չարենցավանցի երիտասարդ մարզիկ Յուրի Սաքունցից 25.02.2022
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցը հերթական ռեկորդն է սահմանել: Նա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել: Սա համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով: Յուրին ռեկորդը նվիրել է մեր զինվորներին, ինչպես նաև Հայաստանի, Արցախի, սփյուռքի...

Վաղ ամուսնությունների կանխարգելմանն ուղղված հարցեր են քննարկվել Կոտայքի մարզպետարանում 24.02.2022
«Վաղ ամուսնությունների կանխարգելումը որոշում կայացնողների և եզդիական համայնքի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցում էին «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության, Կոտայքի մարզում եզդիական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակներում...

Թիրախային աջակցություն պատերազմից տուժած 6 ընտանիքի 24.02.2022
DAV Social ընկերությունը Հայաստանի Հանրաապետությունում և հարակից տարածքներում պատերազմի հետևանքով տուժած դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար մտադիր է անվճար առցանց արտադասարանական պարապմունքների ծրագիր իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր դպրոցական հնարավորություն կունենա մասնակցելու մասնագիտացված մանկավարժների կողմից վարվող արտադասարանական պարապմունքների՝ շաբաթական 12 ժամ: Արտադասարանական պարապմունքների ծրագրին միանալու նպատակով ընկերությունը Կոտայքի մարզում...